Կորացում, կռման, տաք և սառը դրոշմման գործողություն, երբ նախապատրաստուկը կամ դրա մասերը կորացվում են։ Կորացում ասելով հասկանում են նաև պրոֆիլային նյութերից պատրաստված նախապատրաստուկների փականագործական գործողությունը։ Ծռող մոմենտի ազդեցության տակ նախապատրաստուկը ձևափոխվում է, նրա արտաքին շերտերը ձգվում են, ներքին շերտերը սեղմվում։ Կորացումն իրականացվում է բուլդոզերների, հոլովակավոր և ռոտացիոն կորացման մեքենաների միջոցով։ Լայն տարածում է ստացել ձգմամբ կորացումը, որը վերացնում է նախապատրաստուկների զսպանակելն ու ալիքավորվելը։ Կորացմամբ պատրաստում են մեքենաների, սարքերի դետալներ։

Կորացման սխեմա
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 643