Կորած զինվորի համար
«Կորած զինվորի համար» (անգլ.՝ For a Lost Soldier), հոլանդական ֆիլմ (1992)՝ նկարահանված խորեոգրաֆ և բալետմայստեր Ռուդի Վան Դանցիգի ինքնակենսագրական համանուն վեպի հիման վրա և նվիրված տասներկուամյա երիտասարդի ու կանադացի զինվորի ռոմանտիկ հարաբերություններին Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Նիդերլանդներում ընթացող նացիստական օկուպացիայի վերջին ամիսներին[5][6][7]։
Կորած զինվորի համար հոլ.՝ Voor een verloren soldaat | |
---|---|
Երկիր | Նիդերլանդներ |
Ժանր | գրական ստեղծագործության էկրանավորում, ԼԳԲՏ թեմայով ֆիլմ, դրամա և ռոմանտիկ ֆիլմ |
Թեմա | Երկրորդ համաշխարհային պատերազմ |
Թվական | 1992 և հոկտեմբերի 20, 1994[1] |
Լեզու | անգլերեն, արևմտաֆրիզերեն և հոլանդերեն |
Ռեժիսոր | Roeland Kerbosch?[2][3] |
Պրոդյուսեր | Մատեյս վան Հեյնինգեն |
Սցենարի հեղինակ | Ռուդի վան Դանցիգ, Roeland Kerbosch?[4] և Don Bloch? |
Դերակատարներ | Երուն Կրաբբե, Elsje de Wijn?[4], Tatum Dagelet?[4], Moniek Kramer?[4] և Antoinette van Belle?[4] |
Օպերատոր | Nils Post? |
Երաժշտություն | Ջուպ Ստոկերմանս |
Մոնտաժ | August Verschueren? |
Տևողություն | 92 րոպե |
Սյուժե
խմբագրելՖիլմի գլխավոր հերոսը Յերուն անունով դեռահասն է, ում մայրը սովյալ Ամստերդամից ուղարկում է գյուղական վայր։ Յերունն ապրում է ձկնորսի ընտանիքում, և չնայած սննդի լիությանը, շատ է կարոտում իր ընտանիքին։
Ամեն ինչ փոխվում է, երբ գյուղ են գալիս կանադական զորքերը։ Յերունը ծանոթանում է Ուոլտ անունով զինվորի հետ, գրավում նրա ուշադրությունը և վերջ ի վերջո նրանց մեջ ծագում է ընկերություն՝ սիրային հարաբերությունների ակնարկով։ Ընտանիքի անդամներն իմանում են երիտասարդների մտերմության մասին, բայց ֆիլմում գաղտնի է մնում, թե արդյոք իմանում են նրանց հարաբերությունների սեռական բնույթի մասին։ Որոշ ժամանակ անց զինվորը անհետանում է առանց Յերունին հրաժեշտ տալու։ Տղան շատ է ընկճվում։ Պատերազմից հետո նա վերադառնում է իր ընտանիքի մոտ՝ Ամստերդամ։ Հետագայում՝ արդեն մեծ հասակում, Յերունը տեղափոխվում է Միացյալ Նահանգներ։
Ֆիլմն ավարտվում է այն տեսարանով, երբ Յերունն արդեն մեր օրերում հիշում է այդ իրադարձությունները և փորձում է արտահայտել իր զգացողությունները պարի միջոցով։ Փորձի ժամանակ նրա օգնականը նրան տալիս է ծրար, որտեղ կար այդ շրջանի խոշորացված նկար։ Յերունն իմանում է, որ զինվորական տարբերիչ նշանների միջոցով այժմ կարող է գտնել իր կորած զինվորին։
Դերերում
խմբագրելԴերասան | Դեր |
---|---|
Մարթեն Սմիթ | երիտասարդ Յերուն |
Յերուն Կրաբե | մեծահասակ Յերուն |
Էնդրյու Քելի | Ուոլտ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Lexicon of international films (գերմ.) — Zweitausendeins.
- ↑ http://www.imdb.com/title/tt0108504/
- ↑ http://www.filmaffinity.com/en/film329779.html
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ «For a Lost Soldier (1993) Review/Film; Treating a Delicate Story of a Soldier and a Boy Tenderly». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 13-ին.
- ↑ «Rudi van Dantzig, Provocative Dutch Choreographer, Dies at 78». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 1-ին.
- ↑ «Rudi van Dantzig, the choreographer, who has died aged 78, was a pivotal figure in the rise to world renown of Dutch ballet in the past half century» (անգլերեն). The Daily Telegraph. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 4-ին.