Կորալյան ծովի ճակատամարտը (ֆիլմ)
«Կորալյան ծովի ճակատամարտը» (անգլ.՝ Battle of the Coral Sea), ռազմական գեղարվեստական ֆիլմ, 1959 թվականի ԱՄՆ դրամա, որը նկարահանել է ռեժիսոր Փոլ Ուենդքոսը Columbia Pictures կինոստուդիայում։ Ֆիլմում նկարահանվել են Քլիֆ Ռոբերտսոնը և Ջիա Սկալան[2][3]։ ԱՄՆ-ում պրեմիերան կայացել է 1959 թվականի հոկտեմբերի 23-ին։
Կորալյան ծովի ճակատամարտը անգլ.՝ Battle of the Coral Sea | |
---|---|
![]() | |
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | մարտաֆիլմ, դրամա և ռազմական ֆիլմ |
Թեմա | Երկրորդ համաշխարհային պատերազմի գործողություններ Խաղաղ Օվկիանոսում, Երկրորդ համաշխարհային պատերազմ, Ստորջրյա պատերազմ և Battle of the Coral Sea? |
Թվական | 1959 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Paul Wendkos?[1] |
Պրոդյուսեր | Չարլզ Շնիր |
Դերակատարներ | Քլիֆ Ռոբերտսոն, Gene Blakely?, Ջորջ Թակեի, Gia Scala?, Gordon Jones?, Լ․ Ք․ Ջոնս և James T. Callahan? |
Երաժշտություն | Էռնեստ Գոլդ |
Մոնտաժ | Chester Schaeffer? |
Կինոընկերություն | Կոլումբիա Փիքչերս |
Տևողություն | 86 րոպե |
ՍյուժեԽմբագրել
Ֆիլմը պատմում է Երկրորդ համաշխարհային պատերազմի խաղաղօվկիանոսյան գործողությունների թատերաբեմի ամենանշանավոր ծովային մարտերից մեկի նախապատրաստման ընթացքում տեղի ունեցած դրվագի մասին։ 1942 թվականին սուզանավի հրամանատար Ջեֆ Քոնուեյը, հաջողությամբ ավարտելով Կորալյան ծովում ճապոնական օբյեկտների, նավերի, սուզանավերի և ավիակիրների գտնվելու վայրի հետախուզությունը, վերադառնում է ռազմակայան, բայց նրա սուզանավը վնասված էր: Նա ստիպված հանձնվում է: Անձնակազմի անդամներին գերի է վերցնում դաժան կոմանդեր Մորին և նրանց տեղավորվում կղզում տեղակայված թշնամական ռազմաբազայում: Ճապոնացիները խոշտանգում են բանտարկյալներին, և բրիտանացի ու ավստրալացի բանտարկյալների օգնությամբ անձնակազմը փորձում է փախչել: Եթե նրանց հաջողվի փախչել, նրանք կկարողանան կարևոր տեղեկատվություն փոխանցել իրենց հրամանատարությանը, և դա առավելությունը կշրջի ԱՄՆ-ի կողմը:
Ֆիլմն ավարտվում է Կորալյան ծովում տեղի ունեցած ճակատամարտի փաստագրական կադրերով, ինչը ենթադրում է, որ հաղթանակը հնարավոր է դարձել ԱՄՆ սուզանավերի հրամանատարությանը տրամադրված տեղեկատվության միջոցով:
ԴերերումԽմբագրել
- Քլիֆ Ռոբերտսոն – Ջեֆ Քոնուեյ, ԱՄՆ սուզանավի հրամանատար
- Ջիա Սկալա – Կարեն Ֆիլիպս
- Տերու Սիմադա – կոմանդեր Մորի
- Պատրիցիա Քատս – լեյտենանտ Պեգ Ուիթքոմ
- Ջին Բլեյքլի – լեյտենանտ Լեն Ռոս
- Ռայան Գարիկ – Ալ Շեխտեր
- Լ. Կ. Ջոնս – Յոմեն Հոլիդեյ
- Ռոբին Հյուզ – մայոր Ջեմի Հարիս
- Գորդոն Ջոնս – տորպեդիստ Բեյթս
- Թոմ Լոֆլին – Ֆրանկլին
- Էյձի Յամաշիրո – Օշիկավա
- Պատրիկ Ուեսթվուդ – Սայմս
- Ջեյմս Տ. Գոտո – կապիտան Յամաձակի
- Կարլայլ Միտչել – ծովակալ Մաքքեյբ
- Լարի Թոր – մայոր
ՍտեղծումԽմբագրել
Ֆիլմի նկարահանումներն սկսվել են 1959 թվականի մարտին[4] և տեղի են ունեցել Սանտա Կատալինա կղզում և Նորմանդական կղզիներում (Կալիֆոռնիայի ափերի մոտ):
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ http://www.imdb.com/title/tt0052606/
- ↑ «Battle of the Coral Sea (1953) - Paul Wendkos - Synopsis, Characteristics, Moods, Themes and Related»։ AllMovie
- ↑ BATTLE OF THE CORAL SEA Monthly Film Bulletin; London Vol. 26, Iss. 300, (Jan 1, 1959): 157.
- ↑ FILMLAND EVENTS: Gene Blakeley Set in 'Coral Sea' Los Angeles Times 5 Mar 1959: B12.
Արտաքին հղումներԽմբագրել
- Կորալյան ծովի ճակատամարտը(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում