Կորալային կղզի, կղզի, որը խութ ստեղծող օրգանիզմի կենսագործունեության արդյունք է և առաջանում է արևադարձային գոտու օվկիանոսներում և ծովերում։ Ամբողջական կամ կոտրված օղակի տեսք ունեցող կորալյան կղզիները անվանում են օղակղզի։ Կորալային կղզիների մեծ մասը գտնվում է Խաղաղ օվկիանոսում։

Կորալային կղզու օրինակ
Կորալ

Կղզու տեսքԽմբագրել

Կորալային կղզիները առաջանում են խութաստեղծ օրգանիզմների գործունեության արդյունքում, դա կորալային խութերի յուրօրինակ շարունակությունն է։

Հիմնական խութաստեղծ օրգանիզմներ են համարվում կորալյան պոլիպները և կրային ջրիմուռները, ինչպես նաև կորալյան խութերի ձևավորման գործընթացում իրենց մասնակցությունն ունեն այլ ծովային օրգանիզմներ (կակղամորթները, սպունգները և կանաչ ջրիմուռները

Կորալային պոլիպները իրենց կենսագործունեության ընթացքում առաջացնում են կալցիումային բաղադրությամբ խողովակներ որոնք կոչվում են կորալներ։ Այդ խողովակում շուտով առաջանում է դուստր պոլիպ, որը կարող է չլքել իր ծնողներիին։ Եվ երբ նա պատրաստում է իր կրային խողովակը, այն աճում է ծնողների խողովակի հետ միասին[1]։ Այդ ձևով առաջանում են կորալային կուտակումները։ Երբ պոլիպները մահանում են կրային խողովակները մնում են, և դրանցում շարունակում են զարգանալ այլ պոլիպներ։

Կորալային կղզիների օրինակներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «КОРАЛЛОВЫЕ РИФЫ»։ Энциклопедия Кругосвет (ռուսերեն)։ Энциклопедия Кругосвет։ Վերցված է 2018-03-31 

ԳրականությունԽմբագրել