Կոտորած Ադրայում, տեղի է ունեցել 2013 թվականի դեկտեմբերին, Ադրա քաղաքում, Սիրիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ։ ԱՄՆ պետդեպa8tamentը դատապարտել է կոտորածը[1]։

Կոտորած Ադրայում
Տեսակսպանդ
Երկիր Սիրիա
ՏեղադրանքAdra?
Տարեթիվդեկտեմբեր 2013

2013 թվականի դեկտեմբերի 11-ին ան-Նուսրայի ճակատի և Իսլամական ճակատի անդամներին հաջողվել է ներխուժել Ադրա քաղաքի արդյունաբերական գոտի, որը գտնվում է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսից 40 կմ հյուսիս-արևելք։ Ներխուժելով քաղաք՝ գրոհայինները սկսել են սպանել այնտեղ բնակվող ալևիներին, դրուզներին, շիաներին և քրիստոնյաներին[2]։ Սպանությունները շարունակվել են նաև հաջորդ օրը[2]։

Դեկտեմբերի 13-ին կառավարական զորքերը շրջափակել են քաղաքը և գործողություն են սկսել այնտեղ գտնվող գրոհայինների դեմ։ Դեկտեմբերի 15-ի տվյալներով՝ դեկտեմբերի 11-12-ին տեղի ունեցած կոտորածների հետևանքով զոհվել է 32-40 քաղաքացիական անձ, տասնյակ մարդիկ համարվում էին անհետ կորած[3]։ Սիրիայի կառավարության բանակի ներկայացուցիչների տվյալներով՝ զոհվածների թիվը կազմել է ավելի քան 80 մարդ[4]։ Սիրիայի արտգործնախարարը հայտարարել է, որ կոտորածների հետևանքով զոհվածների թիվը գերազանցում է 100-ը[5]։

Դեկտեմբերի 30-ի տվյալներով՝ Սիրիայի կառավարությունը քաղաքից տարհանել է շուրջ 5 հազար մարդու[6]։ Դեկտեմբերի 31-ի դրությամբ տարհանվածների թիվը եղել է ավելի քան 6 հազար[7]։

Հունվարի կեսերին Սիրիայի կառավարությանը հաջողվել է ազատագրել արդյունաբերական գոտին գրոհայիններից[8]։ 2014 թվականի սեպտեմբերի վերջին լիակատար վերահսկողություն է սահմանվել քաղաքի նկատմամբ[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Civilian Massacres in Syria». U.S. Department of State. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 6-ին.
  2. 2,0 2,1 «Islamists kill 15 Alawite and Druze civilians in Syria -activists» (անգլերեն). Reuters. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 18-ին.
  3. «Syrian regime drops barrel bombs in air attack in Aleppo; 78 dead include 28 children». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 22-ին.
  4. «Government claims Islamic rebels executed civilians in Adra [UPDATE]». UPI. Վերցված է 2015 թ․ փետրվարի 6-ին.
  5. Al-Qaida militants kill over 100 Syrians near Damascus: FM
  6. «Syrian govt evacuates 5,000 from town besieged by Islamist rebels». Վերցված է 2015 թ․ փետրվարի 6-ին.
  7. «الوكالة العربية السورية للأنباء - Syrian Arab News Agency». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 6-ին.
  8. «Syria Geneva II talks: Scepticism on the streets as al-Qa'ida poses as peacemaker». The Independent. Վերցված է 2015 թ․ փետրվարի 6-ին.
  9. «Syria army takes key rebel-held town near capital». Breitbart. Վերցված է 2015 թ․ փետրվարի 6-ին.

Արտաքին հղումներ խմբագրել