Կովկասի հեծելազորային դիվիզիա

Կովկասի հեծելազորային դիվիզիա (ռուս.՝ Кавказская кавалерийская дивизия), Դիվիզիայի շտաբը։ Թբիլիսի. մինչև 1914 թվականը եղել է Կովկասյան 2-րդ բանակային կորպուսի կազմում։

Կովկասի հեծելազորային դիվիզիա
Ընդհանուր տեղեկություն
Տեսակդիվիզիա
Երկիր Ռուսաստան
Մտնում էԿովկասյան II բանակային կորպուս
ՏեղաբաշխումԹբիլիսի

Պատմություն խմբագրել

Կազմավորվել է Ռազմական նախարարի № 362 հրամանով 1865 թվականի սկզբին Կովկասյան բանակի կազմում գտնվող չորս դրագունյան` Նիժնեգորոդյան, Տվերյան, Հյուսիսային և Պերեյասլավյան գնդերի բազայի վրա։

Միաժամանակ, գնդերը թողնելով 4 էսկադրոնների կազմում, հրամայված էր ունենալ երկու կառուցվածք` ռազմական պայմաններում 16 շարք դասակի կազմում, խաղաղ պայմաններում` 14 շարք։ Նույն հրամանով գնդերը փոխադրվել են խաղաղ կազմ։

Հրամանով սահմանվել էր յուրաքանչյուր գնդի պահուստում ունենալ էսկադրոն, այն կոչելով այսինչ գնդի “պահուստային էսկադրոն”, այն պահելով գնդից առանձին։

Այդ էսկադրոնները ձևավորվեցին գործող 5-րդ և 6-րդ պահուստային էսկադրոններից, որոնք հետագայում լուծարվեցին։ Այդ փոփոխությունները իրականացվեցին Կովկասյան բանակի № 74 հրամանով։

Ռազմական գերատեսչության 1891 թվականի № 274 հրամանով դիվիզիայի կազմում ընդգրկվեց Օսեթական հեծյալ դիվիզիոնը։ 1891 թվականի դեկտեմբերի 31-ին նորին մեծության պատվիրանով Պերեյասլավյան դրագունյան գունդը փոխադրվեց Վարշավյան զինվորական օկրուգի կազմ և ընդգրկվեց նոր ձևավորված 15-րդ հեծելազորային դիվիզիոնի կազմ։ 1915 թվականի հոկտեմբերին Կովկասյան բանակի գլխավոր հրամանատար Մեծն Իշխան Նիկոլայ Նիկոլաևիչի հրամանով դիվիզիան փոխադրվեց Էքսպեդիցիոն հեծելազորային կորպուսի կազմ, Իրան արշավելու համար։

Անվանումներ խմբագրել

  • 1857-1878 - Կովկասի հեծելազորային դիվիզիա
  • 1878-1883 - Կովկասի հեծելազորային 1-ին դիվիզիա
  • 1883-1918 - Կովկասի հեծելազորային դիվիզիա

Կազմ խմբագրել

1914 թվական խմբագրել

  • 1-ին բրիգադ (Թիֆլիս)
    • Տվերսկի 16-րդ դրագունների զորագունդ
    • Նիժեգորոդի 17-րդ դրագունների զորագունդ
  • 2-րդ բրիգադ (Թիֆլիս)
    • Հյուսիսային18-րդ դրագունների զորագունդ
    • Սունժենսկի-Վլադիկավկազյան 1-ին կազակական զորագունդ

1917 թվական խմբագրել

  • 1-ին բրիգադ
    • Տվերսկի 16-րդ դրագունների զորագունդ
    • Նիժեգորոդի 17-րդ դրագունների զորագունդ
  • 2-րդ բրիգադ
    • Հյուսիսային 18-րդ դրագունների զորագունդ
    • Խոպերի 1-ին կազակական զորագունդ

Գրականություն խմբագրել

  • Гизетти А. Л. Хроника Кавказских войск. В двух частях. — Тифлис, Издание Военно-исторического отдела при штабе Кав. воен. округа, 1896

Արտաքին հղումներ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • ВП 09.05.1902 уволен от службы с производством в генералы от кавалерии.
  • Список полковникам по старшинству. Составлен по 1-е сентября 1903 г. СПб., 1903. С.126.