Կովելին, հանքանյութ, կոչվում է հայտնաբերողի՝ իտալացի քիմիկոս Նիկոլա Կովելիի ազգանվամբ[4]։

Կովելին
Covellite-USA.jpg
Ընդհանուր
Կատեգորիամիներալների տեսակ[1]
Բանաձև
(կրկնվող միավորը)
CuS
Նիկել-Շտրունցի դասակարգում2.CA.05a[2]
Դանա դասակարգում2.8.12.1
Բյուրեղային համակարգՎեցանկյուն բյուրեղային համակարգ
Ենթակատեգորիաcovellite mineral group?[3][2] և copper monosulfide?
Կովելինի ապար

Քիմիական կազմԽմբագրել

Մոլեկուլային բանաձևը CuS-ն է։ 66.48%-ով բաղկացած է պղնձից, և 33, 52%-ով ծծմբից։ Խառնուրդների ձևով պարունակում է երկաթ, սելեն, արծաթ, կապար։ Բյուրեղային համակարգը հեքսագոնային է (վեցանկյունային)։

ԲնութագիրներԽմբագրել

Բյուրեղները հազվադեպ են։ Կովելոինը սովորաբար առաջացնում է հողախառն, մրուրախառն կամ փոշեխառն ագրեգատներ։ Գույնը՝ լեղակի կապույտ։ Կովելինը փայլատ է։ Կարծրությունը՝ 1, 5—2, 0, խտությունը՝ 4600 կգ/մ³։ Տարածված է պղնձի, բազմամետաղային և հրաքարային հանքավայրերի երկրորդային սուլֆիդային հարստացման զոնայում։ Հիդրոթերմալ առաջնային կովելինը քիչ է հանդիպում (Հայաստանում հանդիպում է է Տանձուտի հանքավայրում)։

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 626