Կոսցյուշկո (ազգային պարկ)
Կոսցյուշկո (Kosciuszko National Park), Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի ամենախոշոր ազգային պարկը։ Ազգային պարկը հանդիսանում է Ավստրալիական Ալպերի մի մասը և իր անվանումն ստացել է համանուն սարի անվանումից, որն Ավստրալիայի ամենաբարձր գագաթն է և տեղակայված է պարկի տարածքում։ Անգլերեն արտասանվում է Կոզի-օսկո (ˈkɔziˌɔskoʊ):
Տեսակ | Ավստրալիայի ազգային պարկ, բնակելի տարածք և ազգային պարկ |
---|---|
Երկիր | Ավստրալիա[1] |
Վարչատարածք | Նոր Հարավային Ուելս[1][2], Snowy Monaro Regional Council? և Snowy River Shire?[2][2][2] |
Հիմնվել է | 1944 և 2016[3] |
Մակերես | 6,73492 կմ² և 6886,2082020133 կմ²[3] |
ԲԾՄ | 1337 մետր |
1977 թվականից պարկի տարածքի մեծ մասը ներառված է Կենսոլորտային տարածքների համաշխարհային ցանցի մեջ[4]։ 1996 թվականին պարկի տարածքում տեղակայված Բլու Լեյք լիճը ներառվեց ջրաճահճային հողահանդերի ցանկի մեջ, որոնք պահպանվում են Ռամսարի կոնվենցիայով[5]։ 2008 թվականին Կոսցյուշկո ազգային պարկը, Ավստրալիական Ալպերում պահպանվող մյուս տարածքների հետ միասին, ներառվեց Ավստրալիայի մշակութային ժառանգության ցանկի մեջ[6]։
Ֆիզիկաաշխարհագրական բնութագիր
խմբագրելԱզգային պարկը տեղակայված է նահանգի արևելքում և սահմանակցում է Վիկտորիա նահանգում գտնվող Նումանջի ազգային պարկի հետ։ Այն հանդիսանում է Նոր Հարավային Ուելսի և Ավստրալիական Ալպերի ամենախոշոր ազգային պարկը։ Ազգային պարկի տարածքում տեղակայված Կոսցյուշկո լեռան բարձրությունը հասնում է 2228 մետրի[7]։ Ծովի մակերևույթից ունեցած բարձրությունը տատանվում է 213 մետրից մինչ այդ նշագրումը[4]։
Ազգային պարկի տարածքից են սկիզբ առնում շրջանի խոշորագույն գետերը՝ Սնոուի-Ռիվերը, Մուրեյը և Մառամբիջին[4]։ Բացի այդ, ազգային պարկի տարածքում տեղակայված են սառցադաշտային ծագման այնպիսի լճեր, ինչպիսիք են՝ Բլու Լեյքը, Ալբինան և Հեդլի-Թարնը։ Բլու Լեյք լիճը հանդիսանում է Ավստրալիայի 4 լճերից մեկը, որը տեղակայված է կարի հիմքում[5]։
Կենսոլորտային ռեզերվատն զբաղեցնում է ազգային պարկի գրեթե ամբողջ մակերեսը՝ 6255,25 կմ²[4]։
Ֆլորա և ֆաունա
խմբագրելԱզգային պարկի տարածքում տեղակայված է վայրի բնության 6 գոտի՝ Byadbo, Pilot, Jagungal, Bogong Peaks, Goobarragandra և Bimberi: Դրանց ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 3000 կմ²։ Այս աճում են հազվագյուտ տեսակներ, այդ թվում՝ էնդեմիկներ[7]։
Ազգային պարկի տարածքում ազվադեպ հանդիպող կենդանիներից են՝ Burramys parvus-ը, որը մինչև 1966 թվականը համարվում էր անհետացած, ինչպես նաև Pseudophryne corroboree-ը[7]։
Զբոսաշրջություն
խմբագրելԿոսցյուշկո ազգային պարկը հանդիսանում է Ավստրալիայի ամենահայտնի ազգային պարկերից մեկը, այն ամեն տարի այցելում է 3 միլիոնից ավելի զբոսաշրջիկ։ Նոր Հարավային Ուելսի լեռնադահուկային բոլոր առողջարանները տեղակայված են ազգային պարկի տարածքում[7]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 http://quickstats.censusdata.abs.gov.au/census_services/getproduct/census/2016/quickstat/SSC12199
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Geographical Names Register
- ↑ 3,0 3,1 https://www.protectedplanet.net/310108
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 «KOSCIUSZKO» (անգլերեն). ՅՈՒՆԵՍԿՕ. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ 5,0 5,1 «Kosciuszko National Park: Ramsar Wetlands» (անգլերեն). Правительство Австралии. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ «Australian Alps National Parks and Reserves» (անգլերեն). Правительство Нового Южного Уэльса. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 «Kosciuszko National Park» (անգլերեն). Australian Alps National Parks. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 11-ին.