Կոստանդին (նկարիչ)

հայ նկարիչ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոստանդին (այլ կիրառումներ)

Կոստանդին, հայ նկարիչ ծննդյան և մահվան ամսաթվերը անհայտ են։ XII դարի վերջին քառորդի Կիլիկիայի մանրանկարչության դպրոցի նշանավոր ներկայացուցիչ։ Աշխատել է Սկևռայի գրչատանը։ Մանրանկարիչներ Գրիգոր Մլիճեցու և Վարդանի հետ 1173 թվականին նկարազարդել է «Տիգրանակերտի Ավետարանը» (ձեռ. տեղն անհայտ է)։ Ներսես Լամբրոնացու և նրա եղբայր Հեթումի համար 1193 թվականին Կոստանդինի ծաղկազարդած ձեռագիրը (Վենետիկի Մխիթարյան մատենադարան, ձեռ. N»1635) զարդարված է խորաններով, լուսանցազարդերով և երկու տերունական պատկերներով («Մկրտություն» և «Խաչելություն»)։ Ի տարբերություն վաղ շրջանի հայկական մանրանկարչությանը բնորոշ ծանր, մեծագլուխ ֆիգուրների՝ այստեղ պատկերվածները իրենց երկարաձիգ ձևերով, գեղանագ դիրքով, ընդհանուր թեթևությամբ և նուրբ գծանկարով աղերսներ ունեն XI դարի բյուզանդական մանրանկարչության հետ։ Քրիստոսի խաչելության տեսարանում ֆիգուրների դիրքը, դեմքերի խոր հուզական արտահայտությունը ապացուցում են, որ մանրանկարիչը ձգտել է ընդգծել պատումի ողբերգական կողմը։ Այդպիսով Կոստանդինը որոշ առումով կանխել է այն նորամուծությունները, որոնք առկա են խաչելության պատկերագրության մեջ, ինչպես հայկական, այնպես էլ բյուգանդական XIII դարի ձեռագրերում։ Կիլիկյան մանրանկարչության հիմնական առանձնահատկությունները ձևավորվել են XII դարի վերջին, որի դրսևորումներից է Կոստանդինի ստեղծագործությունը։ Նա և նրա ժամանակակից Գրիգոր Մլիճեցին կիլիկյան մանրանկարչության մեջ մի նոր փուլ են նախանշում, որի հիմքի վրա հետագայում մշակվել է Կիլիկիայի մանրանկարչական դպրոցի ինքնատիպ, նրբագեղ ոճը։

Կոստանդին
Ծնվել էանհայտ[1]
Վախճանվել էանհայտ[1]
Մասնագիտություննկարիչ

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 611