Կոսիցինի գիմնազիա (ռուս.՝ Гимна́зия Коси́цына), շենքերի համալիր Մոսկվայի Չեռնիգովսկի նրբանցքում, 18-րդ դարի քաղաքային դաստակերտ (հետագայում վերակառուցվել է)։ Դաշնային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ է[1]։

Կոսիցինի գիմնազիա
Տեսակշինությունների համալիր և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԶամոսկվորեչիե
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն

խմբագրել

Շինության առաջին հայտնի սեփականատերն է եղել Պրեոբրաժենսկի լեյբգվարդիայի ղեկավար Վ. Տ. Ռժևսկին[2]։ Նրա օրոք, 1710 թվականին, Բոլշայա Օրդինկա փողոցին կից դաստակերտի հիմքի վրա կառուցվեցին քարե պալատներ, իսկ նրանց հետևում տնկվել է կանոնավոր այգի[3]։

1758 թվականին՝ Ի. Գ. Ժուրավլյովի օրոք, փայտե կցակառույցները փոխարինվել են քարե կառույցներով, տեղադրվել են ներքին սանդուղքներ, ձևավորվել են սրահներ։ 18-րդ դարում գոյություն ունեցող, այսպես կոչված, «խուլ թաղամասում» հիմնական տան արևելյան եզրի մուտքի մոտ, Ժուրավլյովի օրոք ճակատային մուտքն արգելափակվել է արտաքին շինություններով[3]։

18-րդ դարի վերջում դաստակերտը տուժել է հրդեհի պատճառով։ Առանձնատան սեփականատերերից մեկը՝ վաճառական Վասիլևը, գրեթե ամբողջությամբ վերակառուցել է շենքը. գլխավոր տանն ավելացվել է երրորդ հարկ, շենքի ճակատը զարդարվել է, մուտքն ազատվել է, տեղադրվել են նոր դարպասներ, կառույցի հարավային մասում տնկվել է շքեղ այգի[3]։

Կառույցը հետագա փոփոխությունների ենթարկվեց 1812 թվականի Հայրենական պատերազմից հետո։ 1830-ական թվականներին շինության նոր սեփականատերերը դարձան առևտրական Գրաչովները, որոնց օրոք հիմնական տանն ավելացվել է դեպի այգին նայող տերասը։ 19-րդ դարի վերջում սեփականատերերը կառույցում չեն բնակվել[3]։

1906 թվականին դաստակերտի հյուսիսարևմտյան հատվածը վաճառվել է տան սեփականատեր Ա. Ա. Դուրիլինին, որի օրոք շենքը վարձակալվել է որպես Վ. Դ. Կոսիցինի արական մասնավոր գիմնազիային կից «Մարիա Ֆեոդորովնայի գրասենյակ»։ Շենքի վերակառուցումն իրականացրել է ճարտարապետ Վլադիմիր Վլադիմիրովիչ Շերվուդը։ Սենյակները, որոնք հետագայում դարձել են դասասենյակներ, ընդլայնվել են, սանդուղքը զգալիորեն փոքրացել է, կառուցվել է կցաշենք[3]։

Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո նախկին գիմնազիայի շենքում տեղակայվել են երկրորդ աստիճանի միջնակարգ դպրոց, բժշկական դպրոց և մանկապարտեզ[2]։

Այժմ նախկին դաստակերտի գլխավոր տանը տեղակայված է 1989 թվականին հիմնադրված Սլավոնական գրականության և մշակույթի միջազգային հիմնադրամը։ 1993 թվականին դաստակերտի կցակառույցում հիմնադրվել է Իգոր Տալկովի թանգարանը[3]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. ДЕПАРТАМЕНТ КУЛЬТУРНОГО НАСЛЕДИЯ ГОРОДА МОСКВЫ/ Усадьба городская (гимназия Косицына), XVIII - нач. XX вв
  2. 2,0 2,1 Знаменитые и известные исторические здания и дома Москвы
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Денис Дроздов - «Большая Ордынка. Прогулка по Замоскворечью»

Աղբյուրներ

խմբագրել