Կոնստանտին Օրբելյան փողոց (Երևան)

Կոնստանտին Օրբելյան փողոց, փողոց Երևանի Կենտրոն վարչական շրջանում։ Անվանվել է հայ կոմպոզիտոր, դիրիժոր, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Կոնստանտին Օրբելյանի պատվին։

Կոնստանտին Օրբելյան փողոց
ՔաղաքԵրևան Երևան
Համայնք(ներ)Կենտրոն վարչական շրջան
Երկարություն290
ՍկիզբԷդվարդ Միրզոյան փողոց
ԱվարտԼեոնիդ Ազգալդյան փողոց

Տվյալներ

խմբագրել

Կոնստանտին Օրբելյանի անունով կոչվել է Վերին Անտառային փողոցի թիվ 150/17 հասցեից մինչև թիվ 174/10 հասցե ձգվող հատվածը։ Փողոցը սկսվում է Էդվարդ Միրզոյան փողոցից, ձգվում հարավարևմտյան ուղղությամբ և հատվում Լեոնիդ Ազգալդյան փողոցին[1]։ Հատող փողոցներ չունի։ Փողոցի երկարությունը 290 մետր է։

Փողոցն անվանակոչվել է Երևանի ավագանու 2022 թվականի հունիսի 21-ի թիվ 607-Ն որոշմամբ[1]։

Որոշման հիմնավորում

խմբագրել

Հաշվի առնելով երաժշտի մեծ ավանդը և ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի դրույթներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետով՝ Երևանի ավագանին քննարկել է փողոցն անվանափոխելու որոշման նախագիծը[2] և հաստատել[1]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել