Կոնստանտին Վնուկով
ռուս դիվանագետ
Կոնստանտին Վնուկով (ռուս.՝ Константи́н Васи́льевич Вну́ков, մայիսի 9, 1951, Կոլոմիա, Իվանո-Ֆրանկովսկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և ռուս դիվանագետ, Արտակարգ և լիազոր դեսպան (2011)։
Կոնստանտին Վնուկով | |
Կրթություն՝ | Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ |
---|---|
Գիտական աստիճան՝ | պատմական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն՝ | դիվանագետ |
Ծննդյան օր | մայիսի 9, 1951 (73 տարեկան) |
Ծննդավայր | Կոլոմիա, Իվանո-Ֆրանկովսկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրել1973 թվականին ավարտել է ԽՍՀՄ ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի միջազգային լրագրության ֆակուլտետը, պատմական գիտությունների թեկնածու։ Տիրապետում է չինարեն և անգլերեն լեզուներին։
1973 թվականից տարբեր պաշտոններում աշխատել է ԽՍՀՄ և Ռուսաստանի ԱԳՆ կենտրոնական ապարատում և արտասահմանում դիվանագիտական ներկայացուցչություններում։
- 1974-1985 թվականներին եղել Է ՉԺՀ-ում ԽՍՀՄ դեսպանության կցորդ, երրորդ, ապա երկրորդ քարտուղար
- 1991-1995 թվականներին եղել Է ՉԺՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանության խորհրդական
- 1995-1998 թվականներին եղել է Ռուսաստանի ԱԳՆ Ասիայի առաջին դեպարտամենտի Չինաստանի բաժնի պետ
- 1998-2003 թվականներին ՉԺՀ-ում և Մակաոյում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոս
- 2003-2009 թվականներին եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության Ասիայի առաջին դեպարտամենտի տնօրեն[1]
- 2007 թվականի մարտի 27-ից Ռուսաստանի ցուցահանդեսի նախապատրաստման և Ռուսաստանի Դաշնության մասնակցության ապահովման կազմակերպչական կոմիտեի անդամ է «Էքսպո-2010» համաշխարհային ունիվերսալ ցուցահանդեսին, որն անցկացվում է 2010 թվականի մայիսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը Շանհայում (Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն)[2]։
- 2009 թվականի հուլիսի 17-26-ը Կորեայի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[3]։
2014 թվականի դեկտեմբերի 26-ից՝ Վիետնամում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[4]։
Պարգևներ
խմբագրել- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշան (2008 թվականի օգոստոսի 25)՝ Չինաստանում Ռուսաստանի տարվա նախապատրաստման և անցկացման գործում ունեցած մեծ ավանդի և Ռուսաստանում Չինաստանի տարվա համար։
- Բարեկամության շքանշան (2015 թվականի նոյեմբերի 21)՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական կուրսի իրականացման գործում ունեցած մեծ ավանդի և երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար[5]։
Դիվանագիտական աստիճան
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Константин Внуков назначен послом России в Южной Корее
- ↑ «Распоряжение Правительства Российской Федерации от 27 марта 2007 г. № 366-р». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 31-ին.
- ↑ Указ Президента Российской Федерации от 26.12.2014 № 817 «О Внукове К. В.»
- ↑ Указ Президента Российской Федерации от 26.12.2014 № 818 «О назначении Внукова К. В. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Социалистической Республике Вьетнам»
- ↑ Указ Президента Российской Федерации от 21.11.2015 № 566 «О награждении государственными наградами Российской Федерации»
- ↑ Указ Президента Российской Федерации от 31 января 2001 года № 104 «О присвоении дипломатического ранга»
- ↑ Указ Президента Российской Федерации от 14 февраля 2006 года № 106 «О присвоении дипломатических рангов»
- ↑ «Указ Президента Российской Федерации от 25 июля 2011 года № 986 «О присвоении Внукову К. В. дипломатического ранга Чрезвычайного И Полномочного Посла»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 31-ին.