Կոնստանտին Մակարով
Կոնստանտին Վալենտինի Մակարով (ռուս.՝ Константи́н Валенти́нович Мака́ров, հունիսի 18, 1931, Տիխորեցկ, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 3, 2011, Մոսկվա, Ռուսաստան)[1], խորհրդային ռազմածովային նավատորմի ծովակալ[2][3]:
Կոնստանտին Մակարով | |
---|---|
հունիսի 18, 1931 - օգոստոսի 3, 2011 (80 տարեկան) | |
Ծննդավայր | Տիխորեցկ, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Տրոեկուրովյան գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Զորատեսակ | Խորհրդային նավատորմ և Ռազմածովային նավատորմ |
Կոչում | admiral of the fleet? |
Հրամանատարն էր | Russian Baltic Fleet? |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելՄակարովը խորհրդային նավատորմում ծառայության է անցել 18 տարեկանում՝ 1949 թվականին։ Ծառայել է Սևծովյան նավատորմի դիզելային սուզանավերում: 1953 թվականին ավարտել է Լենինգրադի ռազմածովային ուսումնարանը: 1963 թվականին նշանակվել է դիզելային սուզանավի հրամանատար: 1967 թվականին ավարտել է ռազմածովային ակադեմիան և նշանակվել ատոմային սուզանավի հրամանատար։ Մի քանի տարի անց Մակարովը նշանակվել է Հյուսիսային նավատորմի միջուկային սուզանավերի դիվիզիայի շտաբի պետ, ապա, շարունակելով բարձրանալ կարիերայի սանդուղքներով, ստանձնել է այնպիսի պաշտոններ, ինչպիսիք են՝ դիվիզիայի հրամանատարի տեղակալ, Բալթյան նավատորմի հրամանատարի 1-ին տեղակալ (հետագայում դարձել է Բալթյան նավատորմի հրամանատար[1][3][4]), նավատորմի գլխավոր շտաբի պետ և ռազմածովային նավատորմի գլխավոր հրամանատարի առաջին տեղակալ[1][5][6]: 1989 թվականին նրան շնորհվել է նավատորմի ծովակալի կոչում: 1992 թվականին նա պահեստազոր է ուղարկվել՝ գտնվելով Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի տրամադրության տակ: 2008 թվականին, երբ ստեղծվել է ՌԴ պաշտպանության նախարարության գլխավոր տեսուչների վարչությունը, ծովակալ Մակարովը նշանակվել է գլխավոր տեսուչ և այդ պաշտոնը վարել է մինչև իր կյանքի վերջին օրերը[7]: Մահացել է 2011 թվականի օգոստոսի 3-ին[8], թաղվել Տրոեկուրովյան գերեզմանատանը:
Պարգևներ
խմբագրել- Լենինի շքանշան
- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան
- Կարմիր դրոշի շքանշան
- Կարմիր աստղի շքանշան
- ԽՍՀՄ և ՌԴ մեդալներ
- Արտասահմանյան երկրների կառավարական պարգևներ
Զինվորական կոչումներ
խմբագրել- դերծովակալ (25.04.1975)
- փոխծովակալ (30.04.1982)
- ծովակալ (29.04.1985)
- նավատորմի ծովակալ (4.11.1989)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Краткая Российская энциклопедия / В. М. Карев. — Том 2. — Оникс 21 век, 2003. — С. 404. — 1135 с. — ISBN 5329006511
- ↑ Redstar (Russian) Արխիվացված 2011-09-27 Wayback Machine obituary
- ↑ 3,0 3,1 Андрей Станиславович Пржездомский Кёнигсберг - Калининград: иллюстрированный энциклопедический справочник. — Янтарный сказ, 2006. — С. 692. — 792 с. — ISBN 5740608406
- ↑ Военно-Морской Флот СССР Морской сборник. — Выпуски 1-6. — Воениздат, 2006. — С. 5.
- ↑ Юрий Петрович Квятковский Мы вместе служили флоту. — Логос, 2001. — С. 188. — 190 с.
- ↑ Записки подводников. Альманах, Выпуск 1 / Виктор Чаплыгин. — Litres, 2017. — С. Раздел 6. — 382 с. — ISBN 5040077238
- ↑ Сергей Князьков Служить на благо Отечества(ռուս.) // Красная звезда. — 2008. Архивировано из первоисточника 22 փետրվարի 2020.
- ↑ Krasnaya Zvezda, 6 Aug 2011 http://www.redstar.ru/ Արխիվացված 2006-09-20 Wayback Machine
Արտաքին հղումներ
խմբագրել- В. Доценко. Морской биографический словарь. Санкт-Петербург: «LOGOS», 1995 թ. — С.262
- Военная энциклопедия в 8 томах. Մ.:Военное издательство, 1994–2004 թթ. — Т.5.