Կոնստանտին Գենիչ

ռուս ֆուտբոլիստ

Կոնստանտին Միխայլովիչ Գենիչ (ռուսերեն՝ Константин Миха́йлович Ге́нич, հունվարի 3, 1978 թ., Իրկուտսկ, ՌՍՖՍՀ, ԽՍՀՄ), ֆուտբոլային լրագրող, ռուսական ՆՏՎ Պլյուս հեռուստաալիքի հաղորդավար, նախկին ֆուտբոլիստ։

Football pictogram.svg
Կոնստանտին Գենիչ
Автограф Кости Генича.jpg
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Flag of Russia.svg Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ հունվարի 3, 1978(1978-01-03) (42 տարեկան)
Ծննդավայր Իրկուտսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 179 սմ
Քաշ 77 կգ
Դիրք Կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ավարտել է կարիերան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1995-1996

1997

1998

1999-2001

2001

2002

2002-2005

1995-2005

Ռուսաստան Սպարտակ (Մոսկվա)

Ռուսաստան Մոնոլիտ

Լատվիա Վենտսպիլս

Ռուսաստան Խիմկի

Ռուսաստան Պսկով-747

Իսրայել Մաքքաբի Ահի

Ռուսաստան Ամկար

Ամբողջ կարիերայի ընթացքում

22 (2)

32 (5)

14 (3)

84 (29)

12 (2)

57 (9)

221 (50)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

ԿենսագրությունԽմբագրել

Ֆուտբոլ խաղալ սկսել է «Դինամո» ակումբի դպրոցում, որտեղ ստացել է ոտքի կրկնակի կոտրվածք։ 9 տարեկանում Գենիչը տեղափոխվեց Մոսկվայի «Սպարտակ» ակումբի դպրոց[1]։ Սկսեց խաղալ Երրորդ լիգայում. «Մոնոլիտ» ակումբում։ Կայքերից մեկում նշվում է, որ 1995 թ. նա խաղացել է «Լյուբերցի» ակումբում, սակայն Գենիչն այդ ամենը հերքում է[2]։

Չընդգրկվելով «Սպարտակ» ակումբի հիմնական կազմում, ֆուտբոլիստը 1998 թ. մրցաշրջանն անցկացնում է լատվիական «Վենտսպիլս» ակումբի կազմում։ Այնուհետև վերադառնում է Ռուսաստան ու 2, 5 մրցաշրջան խաղում Խիմկիի կազմում։ 2000 թ. Խիմկիի հետ կարողացել է դուրս գալ Առաջին դիվիզիոն։ 2001 թ. մրցաշրջանն ավարտում է Պսկով-747 ակումբում։ 2 անգամ անհաջող կերպով փորձել է պայմանագիր կնքել Ռուսաստանի Բարձրագույն լիգայում հանդես եկող ակումբների՝ Սատուրնի (1999-2000 մրցաշրջան) և Տորպեդոյի (2000-2001 մրցաշրջան) հետ[3]։

2002 թ. առաջին կեսը խաղում է «Մաքքաբի Ահի» ակումբում, իսկ հետո տեղափոխվում Առաջին դիվիզիոնում հանդես եկող «Ամկար»։ 2003 թ. նոյեմբերի 1-ին խփում է հաղթական գնդակը, երբ իր թիմը մրցում էր «Ֆակել» ակումբի հետ։ Այդ գնդակը Ամկարին իրավունք տվեց մասնակցելու Պրեմիեր լիգայում։ Սակայն Տուլա քաղաքի թիմի՝ Արսենալի հետ անցկացրած ընկերական հանդիպման ժամանակ Գենիչը ստանում է ծանր վնասվածք ու այլևս չի կարողանում օգնել իր թիմին։ 2006 թ. ֆուտբոլիստը որոշում է կայացնում կարիերան ավարտելու մասին։

2006 թ.-ից նա աշխատում է որպես լրագրող և ՆՏՎ Պլյուս հեռուստաալիքի հաղորդավար։

2012 թ. դեկտեմբերից սկսած Գենիչը կանխատեսումներ է անում ֆուտբոլի խաղերի վերաբերյալ «Рейтинг Букмекеров» նախագծի շրջանակներում[4]։

2013 թ. օգոստոսի 14-ին Գենիչը հրավիրվեց Առաջին ալիք մեկնաբանելու Աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպումը, որտեղ Ռուսաստանի ընտրանին մրցում էր Հյուսիսային Իռլանդիայի հավաքականի հետ[5]։

ԾանոթագրություններԽմբագրել

ՀղումներԽմբագրել