Կոնիցյան փայտափորագրություն

Կոնիցյան փայտափորագրություն (բոս․՝ Konjičko drvorezbarstvo / Коњичко дворезбарство) , փայտափորագրության յուրահատուկ տեխնիկա, որը դարեր ի վեր ավանդաբար գործածվում է Բոսնիա և Հերցեգովինայի Կոնից համայնքում։ Կիրառվում է կահույքագործության, տների ներքին ձևավորման, դեկորատիվ առարկաների պատրաստման բնագավառներում։ Աչքի է ընկնում ձեռքով իրագործված զարդանախշային յուրահատուկ մոտիվներով, ինքնատիպ ընդհանուր տեսքով։ Այդ արհեստը, լինելով Կոնիցի համայնքային կյանքի, մշակույթի անբաժանելի մասը, կարևոր դեր է խաղում ոչ միայն համայնքում, այլև նրա սահմաններից դուրս՝ Բոսնիա և Հերցեգովինայով մեկ և մինչև անգամ բոսնիական սփյուռքում[1]։ Այն արժանացել է նաև միջազգային ճանաչման և 2017 թվականին ներառվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում՝ որպես մարդկության ոչ նյութական մշակույթի յուրօրինակ և գնահատելի դրսևորում[2]։


Քարտեզ
Քարտեզ

Կոնիցյան ինքնատիպ արհեստն այդ հեղինակավոր ցանկում ընդգրկելու նպատակով աշխատանքներ սկսել են տանել 2014 թվականից՝ Բոսնիա և Հերցեգովինայի մշակույթի և սպորտի նախարարության և համայնքի ղեկավարության նախաձեռնությամբ[3]։ Կոնիցյան փայտափորագրության առավել աչքի ընկնող նմուշները մասնակցել են միջազգային ցուցահանդեսների, արժանացել ուշադրության ու դրվատանքի[4]։ Արհեստագործական այդ աշխատանքների երեք հավաքածուներ հռչակվել են Բոսնիա և Հերցեգովինայի ազգային հուշարձաններ. խոսքը Նիկշիչների ընտանիքին պատկանած ընդհանուր առմամբ 23 առարկաների[5][6] և Մուլիչի թանգարանի 63 ցուցանմուշների[7] մասին է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Konjic woodcarving na službenim stranicama UNESCO-a Pristupljeno 31. srpnja 2018.
  2. Konjičko drvorezbarstvo na listi UNESCO-a 6. prosinca 2017. (bos.) Pristupljeno 31. srpnja 2018.
  3. Konjičko drvorezbarstvo kulturna baština UNESCO-a Արխիվացված 2018-08-01 Wayback Machine. N1 6. prosinca 2017. (bos.) Pristupljeno 31. srpnja 2018.
  4. Drvorezbarska radnja "Braća Nikšić" Արխիվացված 2018-08-01 Wayback Machine, Turistička zajednica Hercegovačko Neretvanske Županije
  5. «Zbirka namještaja porodice Nikšić». Komisija za očuvanje nacionalnih spomenika. Վերցված է 9. 2. 2016-ին.
  6. «Zbirka namještaja porodice Nikšić». Komisija za očuvanje nacionalnih spomenika. Վերցված է 9. 2. 2021-ին.
  7. «Zbirka drvorezbarskih predmeta Mulićev rekord». Komisija za očuvanje nacionalnih spomenika. Վերցված է 9. 2. 2021-ին.

Արտաքին հղումներ խմբագրել