Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբ

Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբ (Congressional Armenian Caucus), Միացյալ Նահանգների Կոնգրեսի ավելի քան 100 անդամներից բաղկացած հանձնախումբ, որի գործունեությունը նպատակաուղղված է Կոնգրեսի անդամներին Հայաստանին առնչվող հարցերում ներգրավված պահելուն, ինչպես նաև ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների ամրապնդմանը։ Մասնավորապես, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը ջանքեր է գործադրում, որպեսզի մեծացվի ԱՄՆ-ի օգնությունը Հայաստանին և Արցախին, պաշտոնապես ճանաչվեն Հայոց ցեղասպանությունը և Արցախի անկախությունը[1]։ ԿՀՀՀ-ը հիմնադրվել է 1995թ. Չնայած անդամների մեծմասը դեմոկրատական կուսակցությունից են, կան նաև հանրապետական կուսակցության ներկայացուցիչներ, որոնց թվում են, մասնավորապես, համանախագահներ Գուս Բիլիրակիսը և Դեյվիդ Վալադաոն[2]։

Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբ

Համանախագահներ խմբագրել

  • Գուս Բիլիրակիս[3]
  • Ֆրենկ Փալոնե[4]
  • Ջեքի Սփիեր[5]
  • Դավիդ Վալադաո[6][7]

Փոխնախագահներ խմբագրել

Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի ուշագրավ գործերը խմբագրել

2020 թվականի արցախյան պատերազմի ժամանակ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամները կոչ են արել ԱՄՆ-ին ճանաչել Արցախի անկախությունը և աջակցել նրա ինքնորոշման իրավունքի իրացմանը։ 2020 թվականի հոկտեմբերի 22-ին Ֆրենկ Փալոնը, միանալով Ներկայացուցիչների պալատի 34 անդամներից բաղկացած երկկուսակցական խմբին, ներկայացրեց բանաձև, որն աջակցում էր Արցախի Հանրապետությանը՝ ճանաչելով նրա ինքնորոշման իրավունքը և դատապարտելով Ադրբեջանին և Թուրքիային ագրեսիայի համար[9]։

2020 թվականի նոյեմբերի 13-ին Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը կոչ է արել նորընտիր նախագահ Ջո Բայդենին՝ վերանայել իր քաղաքականությունը Արցախի հարցում, հասնելլ ԱՄՆ-ի վերաներգրավվմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական կարգավորման բանակցություններում և դադարեցնել ռազմական օգնությունը Ադրբեջանին[10]։

2020 թվականի նոյեմբերի 18-ին հայկական հարցերով հանձնախմբի համանախագահները հորդորել են ԱՄՆ վարչակազմին վերստին ներգրավվել ԵԱՀԿ-ի գլխավորած Արցախի հարցի խաղաղ կարգավորման գործընթացում (ԵԱՀԿ Մինսկի խումբ)[11]։

2021 թվականի փետրվարի 19-ին ԱՄՆ 100 ներկայացուցիչներ Կոնգրեսի հայկական հարցերով խմբի երկկուսակցական նամակում կոչ են արել Բայդենի վարչակազմին կանգնել Արցախի և Հայաստանի կողքին, սատարել[12]։

2021 թվականի մարտի 5-ին Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի կողմից ներկայացված բանաձևը կոչ էր անում Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել բոլոր 200+ հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց։ Այս բանաձևում, որ ներկայացրել են Ադամ Շիֆը, Գաս Բիլիրակիսը, Ջեքի Սփեյերը, Դեյվիդ Վալադաոն և Ֆրենկ Փալոնը, մեջբերվել են այն փաստերը, որ ադրբեջանական զինուժը վատ վերաբերմունք է ցուցաբերել էթնիկ հայ ռազմագերիների նկատմամբ և նրանց ենթարկել է «ֆիզիկական բռնության ու նվաստացման», ներառյալ գլխատումներ, դրանց տեսագրությունների տարածում, մահապատիժներ և մարդկային աճյունների պղծում[13][14]։

2021 թվականի մարտի 31-ին Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը ստորագրահավաք է կազմակերպել մի նամակի համար, որը կոչ էր անում Արցախին մարդասիրական օգնության հզոր փաթեթ տրամադրել փախստականներին օգնելու, բնակարանային պայմանները բարելավելու, սննդի անվտանգությունը, ջրամատակարարումն ու ջրահեռացումն ապահովելու, առողջապահությունը պատշաճ մակարդակով կազմակերպելու, ականազերծում իրականացնելու նպատակով[15]։

2021 թվականի ապրիլի 1-ին, երբ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործողությունների հատկացումների ենթահանձնաժողովի նախագահ Բարբարա Լի (D-CA) և Վարկանիշային անդամ Հալ Ռոջերսը (R-KY) սկսել են մշակել օտար երկրներին օգնության FY2022 օրինագիծը, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը հայտարարել է, որ իրենք պահանջում են ավելի քան 100 միլիոն ԱՄՆ դոլար օգնություն տրամադրել Հայաստանին և Արցախին՝ նախորդ տարում Թուրքիայի և Ադրբեջանի իրագործած ավերիչ հարձակումների հետևանքները մեղմելու համար[16][17]։

Նշանավոր անդամներ խմբագրել

  • Ռոզա ԴեԼաուրո ( Պալատի հատկացումների հանձնաժողովի նախագահ)
  • Ադամ Սմիթ ( Պալատի զինծառայությունների հանձնաժողովի նախագահ)
  • Ֆրենկ Փալոնե ( Պալատի էներգետիկայի և առևտրի հանձնաժողովի նախագահ)
  • Թեդ Դոյչ ( Պալատի էթիկայի հանձնաժողովի նախագահ)
  • Գրեգորի Միքս ( Պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ)
  • Զոի Լոֆգրեն ( Պալատի վարչակազմի հանձնաժողովի նախագահ)
  • Ադամ Շիֆ ( Պալատի հետախուզության հանձնաժողովի նախագահ)
  • Ռաուլ Գրիջալվա ( Պալատի բնական ռեսուրսների հանձնաժողովի նախագահ)
  • Քերոլին Մալոնի ( Պալատի վերահսկման և բարեփոխումների հանձնաժողովի նախագահ)
  • Ջիմ ՄակԳովերն ( Պալատի կանոնների հանձնաժողովի նախագահ)
  • Էդդի Բերնիս Ջոնսոն ( Պալատի գիտության, տիեզերքի և տեխնոլոգիաների հանձնաժողովի նախագահ)
  • Նիդյա Վելասկես ( Պալատի փոքր բիզնեսի հանձնաժողովի նախագահ)
  • Մարկ Տականո ( Պալատի տրանսպորտի և ենթակառուցվածքների հանձնաժողովի նախագահ)
  • Ռիչարդ Նիլ ( Պալատի ուղիների և միջոցների հանձնաժողովի նախագահ)
  • Իլհան Օմար[18]

Անդամների ցանկ խմբագրել

Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամների ցանկը կարելի է գտնել Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի կայքում։ Դրանում որոշ անուններ կարող են բացակայել, քանի որ ցանկը հաճախ ընդլայնվում է՝ Կոնգրեսի ավելի ու ավելի շատ անդամներ են միանում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Schiff, Bilirakis Introduce Bipartisan Resolution to Recognize Armenian Genocide» (Press release). Washington, DC: Congressman Adam Schiff. 2019 թ․ ապրիլի 8.
  2. «Congressional Caucus on Armenian Issues». Armenian Assembly of America.
  3. «Rep. Gus Bilirakis (R-FL) - ANCA Report Card 116th Congress (2019-2020)». Armenian National Committee of America.
  4. «Rep. Frank Pallone (D-NJ) - ANCA Report Card 115th Congress (2017-2018)». Armenian National Committee of America.
  5. «Rep. Jackie Speier (D-CA) - ANCA Report Card 116th Congress (2019-2020)». Armenian National Committee of America.
  6. «Rep. David Valadao (R-CA) - ANCA Report Card 117th Congress (2021-2022)». Armenian National Committee of America.
  7. Ghazanchyan, Siranush (2021 թ․ հունվարի 26). «Rep. David G. Valadao to co-chair the Congressional Armenian Caucus». Public Radio of Armenia.
  8. «Rep. Adam Schiff (D-CA) - ANCA Report Card 116th Congress (2019-2020)». Armenian National Committee of America.
  9. «Pallone to Introduce Bipartisan Resolution Supporting Artsakh's Right to Self-Determination» (Press release). Washington, DC: Congressman Frank Pallone, Jr. 2020 թ․ հոկտեմբերի 22.
  10. «Congressional Armenian Caucus calls on Biden to Revise Karabakh Policy». Asbarez. 2020 թ․ նոյեմբերի 13.
  11. «Armenian Caucus Urges U.S. Administration to Re-Engage in OSCE-Led Artsakh Peace Process». Asbarez. 2020 թ․ նոյեմբերի 18.
  12. «100 U.S. Representatives Call on Biden Administration to Stand with Artsakh and Armenia». Asbarez. 2021 թ․ փետրվարի 19.
  13. Ghazanchyan, Siranush (2021 թ․ մարտի 5). «New resolution calls on Azerbaijan to immediately release all Armenian prisoners». Public Radio of Armenia.
  14. «Armenian Caucus Co-Chairs Introduce Resolution Urging Azerbaijan to Release All Prisoners of War and Captured Civilians» (Press release). Washington, DC: Congressman Adam Schiff. 2021 թ․ մարտի 16.
  15. Ghazanchyan, Siranush (2021 թ․ մարտի 31). «Armenian Caucus collecting signatures on a letter calling for Artsakh humanitarian assistance package». Public Radio of Armenia.
  16. «Armenian Caucus Seeks Over $100 Million in U.S. Aid for Artsakh and Armenia». Asbarez. 2021 թ․ ապրիլի 1.
  17. Ghazanchyan, Siranush (2021 թ․ ապրիլի 1). «Armenian Caucus seeks over $100 million in U.S. aid for Republic of Artsakh and Armenia». Public Radio of Armenia.
  18. Ghazanchyan, Siranush (2020 թ․ օգոստոսի 26). «Rep. Ilhan Omar joins Congressional Armenian Caucus». Public Radio of Armenia.