Կոմորների ազգային թանգարան
Կոմորների ազգային թանգարան (ֆրանսերեն՝ Le musée national des Comores),Կոմորյան կղզիների ազգային թանգարան Գրանդ Կոմոր կղզու մայրաքաղաք Մորոնիում, որը ներկայացնում է երկրի մշակութային ժառանգությունը[1]։
Կոմորների ազգային թանգարան | |
---|---|
Տեսակ | ազգային թանգարան |
Երկիր | Կոմորյան Կղզիներ |
Տեղագրություն | Մորոնի |
Հիմնադրվել է | 1989 |
Թանգարանը հիմնադրվել է 1989 թվականին և ունի չորս ցուցասրահ՝ հավաքածուներով[2].
- Պատմություն, արվեստ, հնագիտություն և կրոն։
- Հրաբխագիտություն և Երկրագիտություն։
- Օվկիանոսագրություն և բնագիտություն։
- Սոցիալական և մշակութային մարդաբանություն[3]։
Թանգարանը մտնում է Փաստաթղթերի և գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի (CNDRS)[2]: Երկու փոքր տարածաշրջանային թանգարաններ Անժուան և Մոհելի կղզիներում կապված են այս գլխավոր թանգարանի հետ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Museums in Comoros». Africa.com. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ 2,0 2,1 «The National Museum of Comoros» (PDF). USA: American Alliance of Museums. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ «National Museum Of Comoros In Comoros». www.thomascook.in. Վերցված է 2023 թ․ մայիսի 6-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Le musée National des Comores Արխիվացված 2016-03-04 Wayback Machine (ֆրանսերեն)