Կոմետալ Գյորչե Պետրով (մակեդոներեն՝ Ракометен Клуб Кометал Ѓорче Петров), Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպիեի ձեռնագնդորդուհիների համբավավոր թիմ

Պատմություն խմբագրել

Մարզական ակումբը հիմնադրվել է 1979 թվականին, Ձեռքի գնդակի Գյորչե Պետրով ակումբ անվանումով[1]։ 1992 թվականից ի վեր թիմը 17 անգամ նվաճել է Հյուսիսային Մակեդոնիայի չեմպիոնի կոչումը, 16 անգամ էլ՝ երկրի գավաթը։ Բացի այդ՝ 2002 թվականին հաղթել է Եվրոպայի լիգայի առաջնությունում՝ եզրափակիչ խաղում պարտության մատնելով հունգարական «Ֆերենցվարոշ»-ին[2], ևս երկու անգամ (2000 և 2005 թթ.) հասել է եզրափակիչ, մեկ անգամ էլ նվաճել է Եվրոպայի չեմպիոնուհիների գավաթը (2002 թ.)[3]: Ժամանակին եղել է ամենամեծ ժողովրդականություն վայելող մարզական կոլեկտիվը Հյուսիսային Մակեդոնիայում, կոլեկտիվ, որի համար մակեդոնացի երաժիշտները հատուկ օրհներգ էին հորինել[4]։ Այս համբավավոր թիմը ֆինանսների սղության պատճառով 2016 թվականի սեպտեմբերից հարկադրված էր դադարեցնել իր գործունեությունը[5][6][7]։ Վերջին շրջանում այն վերստին սկսել է հանդես գալ Հյուսիսային Մակեդոնիայի կանանց ձեռքի գնդակի առաջին լիգայի առաջնությունում, բայց արդեն ZRK Gjorche անվանումով, առանց իրենց նախկին բրենդը համարվող Kometal-ի։

Նվաճումներ խմբագրել

  • Մակեդոնական  
  • Մակեդոնիայի կանանց ձեռքի գնդակի առաջին լիգայի առաջնություն.
  Ոսկի (17): 1993, 1994, 1995, 1996, 1997, 1998, 1999, 2000, 2001, 2002, 2003, 2004, 2005, 2006, 2007, 2008, 2009
  • Մակեդոնիայի կանանց ձեռքի գնդակի գավաթի խաղարկություն
  Ոսկի (16): 1993, 1995, 1996, 1997, 1998, 1999, 2000, 2001, 2002, 2003, 2004, 2005, 2006, 2007, 2008, 2009
  • Եվրոպական  
  • Եվրոպայի կանանց ձեռքի գնդակի չեմպիոնների լիգայի առաջնություն
  Ոսկի (1): 2002
  Արծաթ (2): 2000 and 2005
1/4 եզրափակիչ (4):1997,1998,2004,2006
1/8 եզրափակիչ (5):1994,1996,2007,2008,2009
  • Եվրոպայի կանանց ձեռքի գնդակի չեմպիոնների գավաթի խաղարկություն
  Ոսկի (1): 2002
  Բրոնզ (1) : 2004

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 7-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  2. http://www.ehfcl.com/women/2001-02/rounds/7
  3. http://www.ehfcl.com/women/2008-09/clubs/1987/HC+Kometal+Gjorce+Petrov
  4. https://www.youtube.com/watch?v=PVt3X7Q6EsQ
  5. http://www.dw.de/dw/article/0,,15957546,00.html
  6. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  7. http://www.eurohandball.com/article/011682

Արտաքին հղումներ խմբագրել