Կոճակների նոր պատերազմը

«Կոճակների նոր պատերազմը» (ֆր.՝ La Nouvelle Guerre des boutons), 2011 թվականի ֆրանսիական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Քրիստոֆեր Բարատիեն գրող Լուի Պերգոյի «Կոճակների պատերազմը» վեպի մոտիվներով։

Կոճակների նոր պատերազմը
ֆր.՝ La Nouvelle Guerre des boutons
Երկիր Ֆրանսիա
Ժանրկինոկատակերգություն
ՀիմքԿոճակների պատերազմ
Թվական2011 և ապրիլի 12, 2012[1]
Լեզուֆրանսերեն
ՌեժիսորՔրիստոֆ Բառատիե
ՊրոդյուսերԹոմաս Լանգման
Սցենարի հեղինակՔրիստոֆ Բառատիե
ԴերակատարներԳիյոմ Կանե, Էրիկ Նագար, Ֆրանսուա Մորել, Ժերար Ժյունյո, Գրեգորի Գատինյոլ, Իլոնա Բաշելիե, Jean Texier?, Կադ Մերադ, Լետիցիա Կաստա, Լուի Դյուսոլ, Մարի Բյունել, Տիերի Լիագր և Տիերի Նենեց
ԵրաժշտությունՖիլիպ Ռոմբի
Նկարահանման վայրChâteau de Parentignat?[2]
Տևողություն100 րոպե

Սյուժե խմբագրել

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ բռնազավթված Ֆրանսիայում։ Հարևան երկու գյուղերի երեխաները նույնպես պատերազմ են խաղում։ Գլխավոր մրցանակը, ինչպես նաև նրանց պատերազմի նպատակը կոճակներն են, որոնք նրանք խլում են պարտված մրցակիցներից։ Ով ավելի շատ կոճակներ կունենա, նա էլ կդառնա հաղթող։ Վիոլետան, որը հրեա աղջիկ է, թաքնվում է գյուղերից մեկում, որպեսզի իր ծագման մասին ոչինչ չիմանան նացիստները։ Այս գյուղի տղաների առաջնորդ Լյոբարկը սիրահարվում է նրան։

Դերերում խմբագրել

  • Լետիցիա Կաստա` Սիմոնա
  • Գիյոմ Կանե` ուսուցիչ
  • Կադ Մերադ` Լյոբարկի հայրը
  • Ժերար Ժյունիո` Ացտեկի հայրը
  • Ժան Թեշիե` Լյոբարկ
  • Կլեման Գոդեֆրուա` Պետի (Փոքր) Գիբուս
  • Մարկ-Անրի Վայնբրեգ` Վլադիմիր
  • Թեոֆիլ Բաքե` Գրանդ (Մեծ) Գիբուս
  • Ֆրանսուա Մորել` Բաքայիլի հայրը
  • Լուի Դյուսոլ` Բաքայիլ
  • Հարոլդ Վերներ` Քրիք
  • Նաթան Պարենտ` Կամյու
  • Իլոնա Բաշելյե` Վիոլետա
  • Թոմաս Գոլդբերգ` Ացտեկ

Քննադատություն խմբագրել

Ֆիլմը ստացել է խառը արձագանքներ կինոքննադատներից։ Rotten Tomatoes կայքում այն ունի 26 % վարկանիշ, որը հիմնված է 23 գրախոսության վրա, որոնց միջին միավորը 4,8 է 10-ից[3]։ Metacritic կայքում ֆիլմն ունի 40 միավոր 100-ից 14 քննադատների կարծիքների հիման վրա, որը համապատասխանում է «խառը կամ միջին արձագանքներ» կարգավիճակին[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Internet Movie Database — 1990.
  2. https://www.issoire-tourisme.com/2018/01/08/le-pays-dissoire-au-cinema/
  3. «La nouvelle guerre des boutons (War of the Buttons)» (անգլերեն). Rotten Tomatoes. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 20-ին.
  4. «War of the Buttons». Metacritic. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 20-ին.

Արտաքին հղումներ խմբագրել