Կողոպուտ Կըզել-Աջիլո գյուղի մոտ
«Ограбление близ селения Кизил-Аджило» (հայերեն՝ «Կողոպուտ Կըզել-Աջիլո գյուղի մոտ»), Հովհաննես Թումանյանի հոդվածներից մեկը, որն առաջին անգամ տպագրվել է 1898 թվականի սեպտեմբերի 3-ին[1]։
Կողոպուտ Կըզել-Աջիլո գյուղի մոտ | |
---|---|
Ժանր | հոդված |
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Բնագիր լեզու | ռուսերեն |
Հրատարակվել է | 1898 թվական |
Վիքիդարան | Կողոպուտ Կըզել-Աջիլո գյուղի մոտ |
Պատմություն խմբագրել
Հոդվածն առաջին անգամ հրատարակվել է 1898 թվականի սեպտեմբերի 3-ին «Новое Обозрение» օրաթերթի № 5037-ում։ Այնուհետև տպագրվել է Երևանում 1983 թվականին Թումանյանի «Ուսումնասիրություններ և հրատարակումներ» գրքի 3-րդ հատորի 330-332-րդ էջերում։ Հրատարակել է Էդուարդ Ջրբաշյանը՝ շարքի համար մեկ ընդհանուր առաջաբանով։ Ջրբաշյանի հրատարակած գրքի մեջ գրված են Թումանյանի՝ հեղինակ լինելու փաստը հաստատող հետևյալ տողերը, որը մեջբերված է 1898 թվականին Փիլիպոս Վարդազարյանին ուղղված նամակից. «Ես այստեղ շատ լավ եմ անցկացնում օրերս- քեֆեր ենք անում, կոնցերտներ ենք տալիս- ոտանավորներ ենք գրում և, վերջապես, ավազակների մասին լուրեր եմ գրում «Новое Обозрение»-ին»[2]։
Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 6-րդ հատորում արտատպվել է 1983 թվականին Թումանյանի «Ուսումնասիրություններ և հրատարակումներ» գրքի 3-րդ հատորից։