Կողանցիկ վերցնելը (ֆրանսերեն` en passant՝ անցնելու պահին), շախմատում զինվորի հատուկ քայլ, որով այն վերցնում է հակառակորդի զինվորը, որը սկզբնական դիրքից տեղաշարժվում է միանգամից երկու դաշտ։ Բայց հարձակման տակ է հայտնվում ոչ թե այն դաշտը, որտեղ կանգնում է երկրորդ զինվորը, այլ այն, որով անցել է այդ զինվորը։ Առաջին զինվորն ավարտում է վերցնելը հենց այդ՝ անցման դաշտում, ճիշտ այնպես, եթե մրցակցի զինվորը տեղաշարժված լիներ ընդամենը մեկ դաշտ[1][2]։

Սպիտակ զինվորը կողանցիկ վերցնում է սև զինվորը

Նմանատիպ իրավիճակը հնարավոր է միայն այն դեպքերում, երբ զինվորը գտնվում է հինգերորդ (սպիտակ զինվորների համար) կամ չորրորդ (սև զինվորների համար) հորիզոնականում, իսկ այն դաշտը, որով անցնում է մրցակցի զինվորը, գտնվում է նրա հարվածի տակ։ Մրցակցի զինվորը կարելի է հարվածել միայն երկու դաշտ տեղաշարժվելուց անմիջապես հետո՝ պատասխան քայլով, հակառակ դեպքում այդ իրավունքը կորչում է[1][3]։

Կողանցիկ կարող է վերցնել միայն զինվորը, բայց ոչ մրցակցի այլ խաղաքարը։ Զինվորը վերցնում է զինվորին[2]։

Պատմություն խմբագրել

Կողանցիկ վերցնելու կանոնը շախմատում մտցվել է 15-րդ դարում գրեթե միաժամանակ մեկ այլ կանոնի հետ, որը թույլ տվեց զինվորի առաջին քայլը կատարել միանգամից երկու դաշտ առաջ։ Այս կանոնի հիմնավորւմը պարզ է. զինվորը չի կարող տեղաշարժվել առանց վերցվելու ռիսկի, երբ անցման դաշտը գտնվում է մրցակցի հարվածի տակ[3]։

Կիրառումը սկզբնախաղում խմբագրել

abcdefgh
88
77
66
55
44
33
22
11
abcdefgh
Սպիտակ զինվորը հնարավորություն է ստանում հարվածելու մրցակցի զինվորը 5-րդ քայլից հետո

Ռուսական պարտիա.

  • 1.e4 e5
  • 2. Ձf3 Ձf6
  • 3.d4 ed
  • 4.e5 Ձe4
  • 5. Թ×d4 d5 (տես տրամագիրը)
  • 6. ed

Մեկ այլ օրինակ հայտնվում է ֆրանսիական պաշտպանությունում. 1.e4 e6 2.e5… Եթե սևերը պատասխանում են 2… d5, ապա սպիտակները կարող են մրցակցի զինվորը վերցնել կողանցիկ՝ 3.ed, եթե՝ 2… f5, ապա՝ 3.ef։

Գունդերսեն - Ֆոլ պարտիա խմբագրել

abcdefgh
88
77
66
55
44
33
22
11
abcdefgh
Խաղաքարերի դասավորությունը 13.h5+ քայլից հետո
abcdefgh
88
77
66
55
44
33
22
11
abcdefgh
14...g7-g5 քայլից հետո սպիտակները կողանցիկ հարվածում են սև զինվորը և հայտարարում մատ

1928 թվականին Ավստրալիայում տեղի է ունեցել ուշագրավ պարտիա Գունար Գունդերսենի և Ալբերտ Ֆոլի միջև[4]։ Շախմատի վարպետ Գունդերսենը ինքնատիպ է օգտագործել կողանցիկ վերցնելու հնարքը՝ 14…g7-g5 քայլից հետո 15-րդ քայլում հայտարարելով մատ[3].

  • 13.h5+ Աh6
  • 14.Ձ×e6+ g5
  • 15.hg#

Շախմատային կոմպոզիցիայում խմբագրել

Ֆրիդրիխ Ամելունգ
Düna Zeitung, 1897
abcdefgh
88
77
66
55
44
33
22
11
abcdefgh
Մատ 2 քայլից

Շախմատային կոմպոզիցիայում (խնդիրներում և էտյուդներում) լուծումը կարող է սկսվել կողանցիկ վերցնելով միայն և միայն այն դեպքում, երբ հետադարձ վերլուծության միջոցով կարելի է ճշգրիտ որոշել, որ հենց այն զինվորը, որը ենթադրվում է կողանցիկ վերցնել, հենց նոր է սկզբնական դիրքից տեղաշարժվել երկու դաշտ[5]։

Սևերի վերջին քայլը կարող էր լինել միայն 0… g7-g5, քանի որ 0… g6-g5 անհնար է սպիտակ արքայի դիրքի պատճառով։ 0… Աg7-h6 և 0… Աg6-h6 նախորդ քայլերը ևս անհնար են[6]։

Լուծում.1.hg (կողանցիկ) Աh5 2.Ն×h7#

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Team (CHESScom), Chess com. «Ինչպես Խաղալ Շախմատ - Օրենքներ + 7 Առաջին Քայլեր». Chess.com. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 14-ին.
  2. 2,0 2,1 Урок 14. Взятие на проходе
  3. 3,0 3,1 3,2 «Взятие на проходе - Шахматный словарь». Chess.com (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 14-ին.
  4. «Gunnar Gundersen vs A H Faul (1928) Faul Play». www.chessgames.com. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 8-ին.
  5. «CODEX for CHESS COMPOSITION. Article 16 – Castling and En-passant capture». wfcc.ch (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 29-ին.
  6. Harley B. Mate in Two Moves: The Two-Move Chess Problem Made Easy. — 1931.