Շախմատի պարտիան ընթանում է երկու մրցակիցների միջև՝ շախմատի տախտակի վրա՝ ֆիգուրների տեղաշարժման միջոցով։ Շախմատի պարտիայում մրցակից կարող է համարվել մեկ մարդ, մի քանի մարդկանցից կազմված խումբ կամ համակարգիչ։

Շախմատի տախտակը և դասավորություն խմբագրել

 

Շախմատի տախտակը կազմված է միաչափ 64 վանդակներից` բաժանված սպիտակ և սև դաշտերի՝ հորիզոնական և ուղղահայաց ուղղություններով։

Շախմատի տախտակը մրցակիցների միջև դրվում է այնպես, որ մասնակիցների կողմից անկյունային երկու աջ վանդակները լինեն սպիտակ։

Ութ վանդակից բաղկացած շարքը, որը սկսվում է տախտակի մի ծայրից և շարունակվում դեպի հակառակորդը, կոչվում է ուղղահայաց։

Ութ վանդակից բաղկացած շարքը, որը սկսվում է շախմատի մի ծայրից և շարունակվում մինչև մյուս ծայրը և ուղղահայաց շարքի հետ կազմում է ուղիղ անկյուն, կոչվում է հորիզոնական։

Նույն գույնի վանդակներից բաղկացած շարքը, որոնք իրար են միանում անկյուններով, կոչվում է անկյունագիծ։ Անկյունագիծը, որը սկսվում է տախտակի մի ծայրից և վերջանում մյուս ծայրում, կոչվում է «մեծ անկյունագիծ»։

Պարտիայի անցկացումը խմբագրել

Խաղի երկու մասնակիցները պետք է քայլ անեն հերթականությամբ՝ մեկը մյուսի հետևից։ Խաղացողը, ում ֆիգուրները սպիտակ են՝ սկսում է խաղը։ Սպիտակների մեկ քայլը և սևերի մեկ քայլը համարվում է մեկ ամբողջական քայլ։ Այն, թե ով պետք է խաղա սպիտակ ֆիգուրերով որոշում են վիճակահանության կամ խաղացողների համաձայնության միջոցով, իսկ մրցարշավների ժամանակ՝ սահմանվում է կանոնակարգով։

Ֆիգուրներ և դասավորություն խմբագրել

Խաղի սկզբում խաղացողներից յուրաքանչյուրը ունենում է 16 ֆիգուր․

  • 2 նավակ (զբաղեցնում են տախտակի աջ և ձախ անկյունային վանդակները),
  • 2 ձի (զբաղեցնում են նավակների կողքի վանդակները),
  • 2 փիղ (զբաղեցնում են ձիերի կողքի վանդակները),
  • Թագուհի (զբաղեցնում է իր գույնի կենտրոնական վանդակը),
  • Արքա (զբաղեցնում է Թագուհու կողքի ազատ վանդակը),
  • 8 զինվոր (զբաղեցնում են մնացած բոլոր ֆիգուրների առջևի՝ երկրորդ շարքը)։

Գոյություն ունի Շախմատ-960 (Ֆիշերի շախմատ) անվանմամբ շախմատի տեսակ։ Այդ տեսակում ֆիգուրների դասավորությունը կարող է էապես տարբերվել դասական շախմատի դասավորությունից։

Գաղափար քայլի մասին խմբագրել

Բացառությամբ փոխատեղման, քայլ է համարվում ֆիգուրի մի վանդակից մեկ այլ՝ ազատ կամ մրցակցի ֆիգուրով զբաղեցրած վանդակ տեղափոխումը։ Շախմատում խաղացողների կողմից քայլերը կատարվում են հերթականությամբ։

Բացառությամբ ձիի կամ փոխատեղման, ֆիգուրներից ոչ մեկը չի կարող անցնել այն վանդակների վրայով, որտեղ ուրիշ ֆիգուր կա («թռչել մյուս ֆիգուրների վրայով»)։

Եթե խաղացողներից մեկի ֆիգուրը տեղափոխվում է այն վանդակ, որտեղ հակառակորդի ֆիգուրն է, ապա վերջինս պետք է հեռացվի տախտակի վրայից։ Միակ ֆիգուրը, որը չի կարող հեռացվել տախտակից արքան է։

Ֆիգուրների քայլերը խմբագրել

  • Արքա - բացառությամբ փոխատեղման, իր վանդակից շարժվում է ընդամենը մեկ վանդակ, եթե վերջինս հակառակորդի նշանառության տակ չէ։ Փոխատեղում տեղի է ունենում հետևյալ ձևով․ արքան իր սկզբնական դիրքից հորիզոնական շարժվում է երկու վանդակ, իսկ նավակը զբաղեցնում է արքայի տեղը։ Փոխատեղումը հնարավոր չէ, եթե արքան պարտիայի ընթացքում տեղափոխվել է։ Փոխատեղումը հնարավոր չէ նաև նավակի տեղափոխման դեպքում։ Փոխատեղումը ժամանակավորապես հնարավոր չէ, եթե վանդակը, որտեղ գնտվում է արքան կամ պետք է տեղափոխվի գտնվում է հակառակորդի նշանառության տակ։ Փոխատեղում հնարավոր չէ, եթե նավակի և արքայի միջև մեկ այլ ֆիգուր է տեղակայված (սեփականը կամ հակառակորդինը)։
  • Թագուհի - տեղափոխվում է իր վանդակից հորիզոնական, ուղղահայաց և անկյունագծային շարքերով։
  • Նավակ - շարժվում է իր վանդակից հորիզոնական կամ ուղղահայաց։
  • Փիղ - շարժվում է իր վանդակից անկյունագծային շարքերով։
  • Ձի - շարժվում է անգլերեն «L» տառի նման հետագծով[1]։
  • Զինվոր - շարժվում է մեկ վանդակ՝ միայն առաջ, բացառությամբ, երբ տախտակից հեռացնում է հակառակորդի ֆիգուրը։ Իր սկզբնական դիրքից զինվորը կարող է շարժվել մեկ կամ երկու վանդակ առաջ։ Զինվորը կարող է տախտակից հեռացնել յուրաքանչյուր ֆիգուր (բացառությամբ արքայի), որը գտնվում է իր վանդակից անկյունագծորեն հաջորդ վանդակում։ Յուրաքանչյուր զինվոր, հասնելով վերջին հորիզոնականին, կարող է փոփոխվել իր գույնի թագուհիով, նավակով, փղով կամ ձիով։

Քայլի իրականացում խմբագրել

Քայլը համարվում է արված, եթե․

  • քայլը կատարելուց հետո խաղացողը ձեռքը վերցրել է ֆիգուրից,
  • երբ խաղացողը տախտակից հակառակորդի ֆիգուրը հեռացնելուց հետո վերցնում է այն, վանդակում դնում իր ֆիգուրը և ձեռքը վերցնում ֆիգուրից,
  • փոխատեղման ժամանակ խաղացողը ձեռքը վերցնում է նավակի վրայից, որը տեղափոխվել էր արքայի վանդակ[2],
  • զինվորի փոխարինման ժամանակ, երբ զինվորը հեռացվել է տախտակից և նոր ֆիգուրից խաղացողը հեռացրել է ձեռքը[3]։

Ֆիգուրներին դիպչելը խմբագրել

Խաղացողը կարող է ուղղել մեկ կամ մի քանի ֆիգուրների դիրքերը՝ նախապես զգուշացնելով հակառակորդին դրա մասին։

Հակառակ դեպքում, եթե խաղացողը դիպչի․

  • իր մեկ կամ մի քանի ֆիգուրի, ապա պետք է քայլ կատարի այն ֆիգուրով, որին դիպչել է առաջինը,
  • հակառակորդի մեկ կամ մի քանի ֆիգուրի, ապա պետք է վերցնի այն ֆիդուրը, որին առաջինն է դիպչել և որը կարող է վերցնել
  • իր մեկ կամ մի քանի ֆիգուրի և հակառակորդի մեկ կամ մի քանի ֆիգուրի, ապա պետք է վերցնի հակառակորդի դիպչած ֆիգուրը՝ իրդիպչած ֆիգուրով, կամ, եթե հնարավոր չէ, վերցնել հակառակորդի ֆիպչած ֆիգուրը իր ֆիգուրներից մեկով։

Այս քայլերին ոչ մեկի հնարավոր չլինելու դեպքում կատարել ցանկացած քայլ։

Շախ խմբագրել

  • Շախ է հայտարարվում, երբ վանդակը, որը զբաղեցնում է արքան, գտնվում է հակառակորդի նշանառության տակ։
  • Արքային շախից դուրս հանելը պետք է լինի հայտարարելուց հետո առաջին քայլը։ Այն չեղարկելու համար կան մի քանի տարբերակներ․
    • տեղափոխվել այնպիսի վանդակ, որը չի գտնվում հակառակորդի հարվածի տակ,
    • տախտակից հեռացնել ֆիգուրը, որը սպառնում է արքային․
    • քողարկել արքային՝ նրա և նրան սպառնացող ֆիգուրների միջև այլ ֆիգուր դնելով։ Արքային հնարավոր չէ քողարկել, եթե հարձակվող ֆիգուրը ձի է։

Եթե շախը հնարավոր չէ շրջանցել վերոնշյալ քայլերով, հայտարարվում է մատ, և խաղացողը, որը մատ էր հայտարարել ճանաչվում է խաղի հաղթող։

Պարտիայի հաղթանակ խմբագրել

  • Պարտիայի հաղթող է համարվում այն խաղացողը, որը մատ է հայտարարել հակառակորդի արքային։
  • Պարտիան հաղթում է այն խաղացողը, որի հակառակորդը ընդունել է նրա հաղթանակը։
  • Պարտիան համարվում է հաղթած, եթե խաղացողներից մեկի ժամանակը սպառվել է, որը սահմանվում է պարտիայի կանոնակարգով, և իր հակառակորդը հնարավորություն ունի մատ հայտարարելու՝ հակառակորդի ոչ այնքան մտածված խաղի պայմանով։ Այն շախմատիստը, ով այս դեպքում ուներ ժամանակ, համարվում է հաղթող, հակառակ դեպքում խաղը ավարտվում է ոչ-ոքի։
  • Պարտիան համարվում է հաղթած, եթե խաղացողներից մեկը կատարել է երկու անհնարին քայլ, իսկ իր հակառակորդը հնարավորություն ունի մատ հայտարարելու՝ հակառակորդի ոչ այնքան մտածված խաղի պայմանով։ Խաշմատիստը, ով այս դեպքում արել է երկու անհնարին քայլ, համարվում է պարտված, քննարկվում է խաղի ոչ-ոքի ավարտը։
  • Պարտիան հաղթում է այն խաղացողը, ում հակառակորդը խախտել է խաղի մի քանի կանոն։ Օրինակ՝ պարտիայի հետաձգման ժամանակ չի գրել իր գաղտնի քայլը (արել է մտածված կամ մոռացել է) կամ գրել է անհնարին քայլ, կամ քայլ, որը միանշանակ չես կարող հասկանալ։ Խաղացողը պարտվում է, եթե նա հրաժարվում է շարունակել խաղը՝ իրեն պարտված չհամարելով, և չի տեղեկացնում խաղավարին դրա մասին։
  • Պարտիան պարտվում է նաև այն մասնակիցը, ով չի ներկայանում խաղին՝ կանոններով սահմանման ուշացման ժամկետի սահմաններում։ Եթե նրա հակառակորդը ներկայացել է, ապա հաղթանակը տրվում է նրան։
  • Խաղացողը կարող է հաղթող համարվել, եթե նա չունի հակառակորդ, կամ հակառակորդին հեռացրել են մրցարշավից։

Ոչ-ոքի խմբագրել

Խաղը ավարտվում է ոչ-ոքի հետևյալ իրավիճակներում․

  • Պատ։ Խաղացողներից մեկը քայլ կատարելու իրավունք է ստանում, սակայն չի կարող այն կատարել, քանի որ նրա բոլոր ֆիգուրները հեռացվել են խաղատախտակից, իսկ թագավորը, չնայած չի գտնվում շախի տակ՝ չի կարող տեղափոխվել, քանի որ բոլոր հասանելի դաշտերը գտնվում են հակառակորդի վերահսկողության տակ։
  • Հնարավոր չէ մատ հայտարարել։
  • Նույն դիրքի երեք անգամ կրկնություն[4]։
  • Երկու կողմերն էլ իրենց վերջին 50 քայլերը արել են առանց հակառակորդի խաղաքար վերցնելու և առանց զինվորի քայլերի։
  • Հայտարարվում է ոչ-ոքի, երբ կողմերը փոխադարձ համաձայնության են գալիս։ Այսինքն խաղացողներից մեկը առաջարկում է խաղը ոչ-ոքի ավարտել, իսկ մյուսը համաձայնվում է։
  • Խաղացողներից մեկը սպառել է ժամանակը կամ արել է երկրորդ անհնարին քայլը, բայց գոյություն չունի քայլերի օրինական հաջորդականություն, որը կատարելուց հետո մրցակիցը (ով դեռ ժամանակ ունի) կարող է մատ հայտարարել։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. FIDE Laws of Chess taking effect from 1 January 2018, правило 3.6
  2. Եթե խաղացողը ձեռքը վերցրել է արքայի ֆիգուրից, քայլը դեռ ավարտված չի համարվում, սակայն այլ քայլ անելու տարբերակ նույնպես չունի։
  3. Եթե խաղացողը հեռացրել է ձեռքը զինվորից քայլը դեռ չի ավարտվել, սակայն զինվորին այլ վանդակ տեղափոխելու հնարավորություն այլևս չկա։
  4. Բացի ֆիգուրների նույն դասավորությունից պետք է ուշադրություն դարձնել նաև այս պայմաններին․ քայլ կատարելու հերթը երեք դեպքերում էլ պետք է պատկանի նույն մարդուն և երեք դեպքերում էլ պետք է լինեն նույն հնարավոր քայլերը, այդ թվում երկու կողմերի փոխատեղման և միջանցքում գրավելու իրավունքները

Գրականություն խմբագրել

  • Golombek, Harry, ed. (1976), The Laws of Chess and their Interpretations, Pitman, ISBN 0-273-00119-1
  • Golombek, Harry (1977), Golombek’s Encyclopedia of Chess, Crown Publishing, ISBN 0-517-53146-1
  • Harkness, Kenneth (1970), Official Chess Rulebook, McKay, ISBN 0-679-13028-4

Արտաքին հղումներ խմբագրել