Կոկտեյլային երեկույթ, ինչպես նաև կոկտեյլ-երեկո (անգլ.՝ Cocktail party), հյուրերի ընդունելություն տանը կամ հանրային վայրերում (ռեստորան, պատկերասրահ և այլն), որի ժամանակ մատուցում են կոկտեյլներ, գինի և ալկոհոլային խմիչքներ, որոնք ուղեկցվում են նախուտեստներով։ Լինելով ամերիկյան հայտնագործություն, կոկտեյլային երեկույթները ժամանակի ընթացքում, տարածվել են ողջ աշխարհում։

Սովորաբար կոկտեյլ հավաքույթի ժամանակ հյուրերը չեն նստում, այլ կանգնում են ձեռքերում գավաթներ, ինչպես ֆուրշետի ընթացքում, ծանոթանում են միմյանց հետ, աննկատ երաժշտությա ներքո։

Կոկտեյլային երեկույթների ժամանակ գարեջուր չեն մատուցում, հիմնական խմիչքները հանդիսանում են սառույցով կամ առանց սառույցի կոկտեյլները։ Բացի այդ լրացուցիչ մատուցում են գինի, շամպայն և գազավորված հանքային ջրեր։

Նախուտեստները մատուցվում են սկուտեղների վրա կամ սեղաններին։ Կոկտեյլային երեկույթների ժամանակ նախուտեստների հիմնական նպատակը հետևյալն է `«ուրախացնել ճաշակը, հագեցնել քաղցը մինչև ճաշը»։ Նախուտեստները կարող են լինել տաք և սառը, դասական սառը նախուտեստներից են՝ խաշած խեցգետինը սոուսով, ապխտած սաղմոնը, սև խավիարը[1]։

Կոկտեյլային հավաքույթները հորինվել են 1920-ական թվականների ԱՄՆ-ում սառը իրավունքի օրերի ընթացքում։ 1933 թվականին այս հավաքույթների համբավը ավելի մեծացավ։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կոկտեյլ հավաքույթները լավ միջոց էին հյուրընկալելու հյուրերին տանը, բայց 1960-ականներին նրանց ժողովրդականությունը նվազեց։ 1980-ականների կեսերից կոկտեյլ երեկոները ակտիվորեն օգտագործվում են տարբեր առևտրային ձեռնարկներ, գեղարվեստի պատկերասրահների բացման և այլն հավաքույթների համար[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Brenner, 2003, էջ 425
  2. Brenner, 2003, էջ 424

Գրականություն խմբագրել

  • Brenner L. Cocktail party // Encyclopedia of food and culture / Solomon H. Katz. — Charles Scribner’s Sons, 2003. — Т. 1. — С. 424-425. — ISBN 0-684-80565-0.
  • Brenner L. The Art of the Cocktail Party. — New York : Plume, 1994.
  • Grimes W. Straight Up or on the Rocks: A Cultural History of American Drink. — New York : Simon & Schuster, 1993.