Կոկտելային բալ (անգլերեն և մի շարք այլ լեզուներով` մալաշինի բալ` ի պատիվ այն տեսակի, որից ի սկզբանե պատրաստվել էր), հատուկ եղանակով շաքարապատված բալ, որը նախատեսված է կոկտեյլների, ինչպես նաև տորթերի, պաղպաղակների և այլ աղանդերների ձևավորման համար[1]։

Մարասկինայի կոկտելային բալ

Պատրաստում խմբագրել

Կոկտելային բալը ի սկզբանե պատրաստվել էր իտալիացիների կողմից Դալմացում, Զադար քաղաքի շրջանում, տեղական բալերի տեսակներից։ Կոկտելային բալի պատմությունը այսպիսով կապված է Մարասկին լիկյորի պատմության հետ։ Այսօր պատրաստման համար բացի մարասկինյան բալից օգտագործվում են նաև այլ տեսակի բալեր։

Կոկտելային բալն ունի անսովոր համ, վառ կարմիր գույն և թափանցիկ է։ Պատրաստման ընթացքում բալը 4-6 շաբաթվա ընթացքում թրջոց են դնում ծծմբի երկօքսիդի 1%-անոց լուծույթի և չհանգած կրի կես տոկոսային լուծույթի մեջ, որի արդյունքում հատապտուղները դառնում են խիտ և ստանում փղոսկրի գույն։ Այնուհետև բալից հեռացնում են կորիզը, սպիտակեցնում են նատրիումի քլորիդի մեջ, ջրի մեջ պահում 24-36 ժամ , մսային մասից հեռացնում են գունազրկված հատվածը, իսկ երկու շաբաթվա ընթացքում` պահում են նատրիումի բիսֆոլիտի լուծույթի մեջ, դրանց ամբողջական կազմվածք տալու համար։ Շատ բարդ գործընթացի վերջում բալը թրջում են շաքարի օշարակով, ավելացնելով կամ նուշ, կամ անանուխ։

Պատկերասրահ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոկտեյլային բալ» հոդվածին։