Ա. Վ. Կոկորևի (տնամերձ) առանձնատուն (ռուս.՝ Особняк (усадебный дом) А. В. Кокорева), պատմական շենք Սանկտ Պետերբուրգի Պուշկինի շրջանի Պուշկին քաղաքում։ Կառուցվել է 1859 թվականին, վերակառուցվել է 1901-1904 թթ.: Տարածաշրջանային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ է[1][2]։ Գտնվում է Մոսկովսկայա փողոցի թիվ 55 հասցեում։

Կոկորևի առանձնատուն
Տեսակտեսարժան վայր և բնակելի տուն
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՊուշկին և Մոսկովսկայա փողոց
ՓողոցՄոսկովսկայա փողոց (55)
Ճարտարապետական ոճՌուսական կեղծգոթականություն և մոդեռն
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Նախնական տունը կառուցվել է 1859 թվականին ճարտարապետ Ա. Մ. Բոլոտովի կողմից արքայազն Դոնդուկով-Կորսակովի համար։ 1901 թվականին պետական խորհրդական Վ. Ե. Կուպֆերին պատկանող տարածքը, հարևան տարածքի հետ միասին գնել է առևտրական և բարերար Վասիլի Կոկորևի որդին՝ Ալեքսանդր Վասիլիևիչ Կոկորևը։ Տունը վերակառուցվել է 1901-1904 թթ. նախապես գոյություն ունեցող երկհարկանի շենքից ճարտարապետ Սիլվիո Դանինիի նախագծով։ Ճարտարապետը ընդարձակել (գրեթե երկու անգամ փողոցի երկայնքով) և կրկին ձևակերպել է շենքը։ Կոկորևը մահացել է 1909 թվականին և տունը վաճառվել է։ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում տանը տեղակայվել է հիվանդանոցը, որտեղ աշխատել են ճարտարապետ Դանինի կինը, որդին և դուստրը։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Կոկորևի առանձնատանը տեղավորվել է տեխնիկում հանրակացարանի հետ միասին, 1958 թվականից՝ Գյուղատնտեսական ինստիտուտը, վերջին տարիներին շենքը թվարկվել է որպես Սանկտ Պետերբուրգի պետական ագրարային համալսարանի 8-րդ մասնաշենքը։ Այժմ այն պատկանում է «Պետրոստրոյ կորպորացիա» ընկերությանը[3][4]։

Ճարտարապետություն խմբագրել

Շենքի տեսքը միավորում է կեղծ-գոթիկա և մոդեռնի առանձնահատկություններ։ Ընդլայնված ճակատը տեսողականորեն բաժանված է մի քանի հատվածների։ Բարձր ճակտոնապատը, սրածայր կամարներն ու արկայակերպ գոտիները վերաբերում են գոթական տարրերին։ Կորած վրանաձև աշտարակը գտնվում է ճակատի աջ անկյունում, մուտքի վերևում։ Ճակատը հարուստ կերպով զարդարված է դեկորատիվ փայլաթիթեղով և փորագրված աղյուսով։ Շենքի մուտքը զարդարված է կռածո մետաղից պատրաստված քիվով։ Տարածքի խորքում կառուցված կողաշենքը նախատեսված է եղել ձմեռային այգու համար[3][4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Усадебный дом А. В. Кокорева». КГИОП Санкт-Петербурга. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 8-ին.
  2. Распоряжение КГИОП от 13.03.2018 № 100-р
  3. 3,0 3,1 «Московская 55. Усадьба Кокорева». Энциклопедия Царского Села. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 8-ին.
  4. 4,0 4,1 «Усадьба А. В. Кокорева. Особняк и флигель - ЛСХИ. Корпус - Аграрный университет. Корпус». citywalls.ru. Վերցված է 2018 թ․ հուլիսի 8-ին.

Գրականություն խմբագրել

  • Козлов А. В. Сильвио Данини. — СПб.: Коло, 2010. — С. 129—134.
  • Семенова Г. В. Царское Село: знакомое и незнакомое. — М.: Центрполиграф, 2009. — С. 335—336. — 638 с. — ISBN 978-5-9524-4249-8

Արտաքին հղումներ խմբագրել