Կոկոյան աղջիկների դպրոց

Կոկոյան աղջիկների դպրոց, հիմնվել է 1877 թվականին, Նոր Նախիջևանում, ըստ վաճառական Կոկոյանի կտակի։ Նպատակը հոգատար և գրագետ մայրեր դաստիարակելն էր։ 1913 թվականին դարձել է գիմնազիա։ Մինչև 1905 թվականը սանուհիների թիվը տատանվել է 80-150-ի միջև, գիմնազիա դառնալուց հետո՝ 350-400-ի։ Ունեցել է գիշերօթիկ բաժին։ Փակվել է 1920 թվականին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 526