Կոլտնտեսությունների համագումար (1931)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոլտնտեսությունների համագումար (այլ կիրառումներ)

Կոլտնտեսությունների համագումար (1931), Հայաստանում։ Կայացել է Երևանում, մարտի 5-8-ը։ Մասնակցում էին 625 կոլտնտեսությունների ներկայացուցիչներ (գյուղացիական տնտեսությունների 18%)։ Քննարկվել են Կոլտնտկենտրոնի հաշվետվությունը, անասնաբուծության զարգացման և կադրերի պատրաստման խնդիրների մասին զեկուցումները։ Ընտրվել են Կոլտնտկենտրոնի ղեկավար մարմիններ (վարչություն և վերստուգիչ հանձնաժողով)։ Կոլտնտեսությունների համագումարը նպաստել է ՀԽՍՀ-ում կոլտնտեսային շարժման ընդլայնմանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 519