Կոլեգիում Մայուս (լատին․՝ Collegium Maius), Յագելոնյան համալսարանիի հնագույն շենքը Կրակովում։ Փոքր Լեհաստան վոևոդության մշակույթի հուշարձան[1]. գրանցման համարն է՝ А-11 1936 թվականից։

Collegium Maius
Կամարներ

Կրոկովի համալսարանը հիմնադրվել է 1364 թվականին։ 1400 թվականին Լեհաստանի թագավոր Վլադիսլավ II Յագայլոն Յադվիգա թագուհու ժառանգությունից միջոցներ է հատկացնում համալսարանի շենքի կառուցման համար։ Շենքը բազմիցս վերակառուցվել է։ Ներքին բակը զարդարում են գոթական կամարներ։ XV դարի կեսերին շենքն սկսել է անվանվել Collegium Maius («Մեծ Կոլեգիա»)։

Առաջին հարկում տեղավորված էին դասախոսությունների սրահները, իսկ երկրորդ հարկում՝ «Stuba Communis» (ընդհանուր սրահ), գրադարանը և պրոֆեսորների սենյակները։ Շենքի բակում գտնվում էր Պրոֆեսորական այգին, որ XV դարի կեսերից մինչ XVIII դարի վերջն օգտագործվում էր պրոֆեսորների սեղանատան համար գյուղատնտեսական ապրանքներ աճեցնելու համար։

XІX դարում շենքը վերակառուցվեց նեոգոթական ոճով ու հարմարեցվեց գրադարանի համար։

Գրքային ֆոնդը Յագելոնյան համալսարանի նոր շենք (կառուցվել է 1931—1939 թվականներին) տեղափոխելուց հետո Կոլեգիում Մայուսում սկսում է գործել Յագելոնյան համալսարանի թանգարանը։

Արվեստում խմբագրել

Collegium Maius շենքում են նկարահանվել Աբվերի՝ Վարշավայում գտնվող գրասենյակում տեղի ունեցող դեպքերը խորհրդային «Վահան և սուր» ֆիլմի համար։

Ծանոթագրություններ խմբագրել


Արտաքին հղումներ խմբագրել