Կյանքից հարբած անցավոր (քառյակ)

Հովհաննես Թումանյանի քառյակ

«Կյանքից հարբած անցավոր», Հովհաննես Թումանյանի քառյակներից։

Կյանքից հարբած անցավոր
Տեսակգրական ստեղծագործություն և քառյակ
Ժանրքառյակ
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1917
Հայերեն հրատ.Թումանյանի երկերի ժողովածու 1-ին, «Արեգիս» ամսագիր
ՎիքիդարանԿյանքից հարբած անցավոր

Պատմություն խմբագրել

Հովհաննես Թումանյանն այս քառյակը գրել է 1917 թվականի նոյեմբերի 10-ին։ Թումանյանի ընտանիքի արխիվում՝ Աշխեն Թումանյանի ալբոմում պահվում է մեկ ինքնագիր։ Առաջին անգամ 1923 թվականին «Աստծո և պոետի գրազը» քառյակի հետ տպագրվել է «Արեգ» ամսագրի 8-րդ համարի 467-րդ էջում[1] հետևյալ ծանոթագրությամբ․ «Մեր նշանավոր բանաստեղծի որդին՝ Համլիկ Թումանյանը, ուղարկել է մեզ մի քանի էջ թանկագին հոր անտիպ գրվածքներից։ Խորին շնորհակալությամբ տպագրում ենք այն «Արեգի» էջերում»[2]։ Այնուհետև տպագրվել է Թումանյանի երկերի ժողովածու 1-ին հատորի 535-րդ էջում[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հովհաննես Թումանյանի թանգարան». www.toumanian.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 8-ին.
  2. Թումանյան, Հովհաննես (1990). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն, երկրորդ հատոր. էջ 516.
  3. «ԾԱՆՈԹԱԳՐՈԻԹՅՈԻՆՆԵՐ». www.hye-books.com. Վերցված է 2019 թ․ հունիսի 8-ին.
 
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Կյանքից հարբած անցավոր (քառյակ)