Կյանքը դարձել է ավելի լավ, կյանքը դարձել է ավելի ուրախ

«Կյանքը դարձել է ավելի լավ, կյանքը դարձել է ավելի ուրախ», այն արտահայտության տարածված տարբերակը, որ արտասանել է ՀամԿ(բ)Կ գլխավոր քարտուղար Իոսիֆ Ստալինը 1935 թվականի նոյեմբերի 17-ի ելույթում Բանվորների ու բանվորուհիների առաջին համամիութենական խորհրդակցության շրջանակներում։

Արտահայտությունը դարձել է առաջին դրույթը Ստալինի հռչակած ստախանովյան շարժման հաջողությունների պատճառների ցանկում և ամբողջական ձևով հնչում է հետևյալ կերպ․ «Ստախանովյան շարժման հիմքը նախևառաջ աշխատավորների նյութական վիճակի արմատական բարելավումն է[1]։ Կյանքը դարձել է ավելի լավ, կյանքը դարձել է ավելի ուրախ։ Իսկ երբ կյանքն ուրախ է, աշխատանքը հաջող է ընթանում... Եթե մենք ապրեինք վատ, անհրապույր, ոչ ուրախ, ապա ստախանովյան ոչ մի շարժում մեզ մոտ չէր լինի»[2]։

Առանձին մեկնաբանների կարծիքով՝ արտահայտության «չար հեգնանքը» կայանում է նրանում, որ այն արտասանվել է 1930-ական թվականների վերջին զանգվածային հալածանքների գագաթնակետի նախօրյակին[3][4][5]։ Այդ իմաստով արտահայտությունը հաճախ օգտագործում են Իոսիֆ Ստալինի գործունեությանը քննադատող հեղինակները՝ նշելով նրա «կեղծ լավատեսությունը», «ինչ-որ խարդավանք» նրանում, ինչ արտաքուստ թվում է կամ փորձում են ներկայացնել դրական երևույթ[2][6][7][8][9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Первое всесоюзное совещание рабочих и работниц-стахановцев, 14—17 ноября 1935 г. Стенографический отчёт. — М., 1935.
  2. 2,0 2,1 Вадим Серов Ж. Жить стало лучше, жить стало веселей // Энциклопедический словарь крылатых слов и выражений. — «Локид-Пресс», 2006. — 880 с. — 2000 экз. — ISBN 5-320-00323-4
  3. В. Стешенко Жить стало «лучше», жить стало «веселее». // Нева. — 2002. — № 11.
  4. В. КАРДИН “ЖИТЬ СТАЛО ЛУЧШЕ, ЖИТЬ СТАЛО ВЕСЕЛЕЕ, ТОВАРИЩИ!” // Литературная газета. — 20 - 26 декабря 2000 г. — № 50—51 (5815). Архивировано из первоисточника 23 Օգոստոսի 2002.
  5. Ремпель А. Я. Жить стало лучше… // Мелитопольский краеведческий журнал, 2018, № 12, с. 83-88
  6. Олег Кашин (2005 թ․ դեկտեմբերի 30). «Жить стало лучше, жить стало веселее. Кровавый режим поносят оставшиеся без работы лоббисты». GlobalRus.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 8-ին.
  7. «Жить стало лучше, жить стало веселей?». Тульские новости. 2009 թ․ ապրիլի 30. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 8-ին.
  8. Андрей Колесников (2003 թ․ հուլիսի 21). «Жить стало лучше, веселее и амбициознее». gazeta.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 8-ին.
  9. Гельдымурад АРАБОВ (Ашхабад) (2002 թ․ սեպտեմբերի 20). «Жить стало лучше? Жить стало веселее? Статистика по-туркменбаши, Геббельс плачет...». ЦентрАзия. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 8-ին.