Կլորասղոցման հաստոց, փայտանյութի երկայնական, լայնական և խառը սղոցման ու ձևավոր կտրատման հաստոց։ Կտրող գործիքը կլոր սղոցն է։ Հիմնական տարրերն են՝ սղոցման լիսեռը, հենոցը, մատուցման մեխանիզմը, սղոցման լիսեռի և մատուցման մեխանիզմի հաղորդակները։ Լինում են մեկ-, երկու- և բազմասղոցանի՝ ձեռքի կամ ավտոմատ մատուցմամբ։ Սղոցների պտտման հաճախականությունը 500-3000 պտ/ր է, մատուցումը՝ 5-120 մ/ր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 484