Կլեմենս (լատ․՝ Clemens, մ.թ.ա. 1-ին դար - 16, Հռոմ, Հռոմեական կայսրություն), Ագրիպպա Պոստումուսի ստրուկ, ինքնակոչ։ Տիրոջ մահից հետո, իրեն նրա տեղը դնելով, փորձել է գրավել կայսեր իշխանությունը։ Իմանալով Գայոս Օկտավիանոսի մահվան մասին ՝ 14 թ-ին, Կլեմենսը որոշում է առևանգել Ագրիպպային և բերել գերմանական լեգեոներների մոտ։ Բայց նավի դանդաղելու պատճառով Կլեմենսը չի հասցնում, քանի որ Ագրիպպասը սպանվել էր Տիբերիուսի հրամանով։ Երբ Կլեմենսը գողացավ նրա աճյունը, աճեցրեց իր մազերը և մորուքը, ձևացրեց, թե Ագրիպպան է, քանի որ նա շատ նման էր նրան։ Լուրեր տարածվեցին տգետ մարդկանց մեջ, որ Ագրիպպան կենդանի է շնորհիվ աստվածների, Կլեմենսը ձեռք բերեց բավականին շատ հետևորդներ։ Տիբերիուսը բավականին արագ հասկացավ, որ գործը ստանում է անցանկալի շարունակություն, այդ իսկ պատճառով հրամանատարին հրամայեց սպանել զավթչին։ Երկու հանցագործներ առևանգեցին ինքնակոչին։ Մի քանի օր անց Կլեմենսին բազմաթիվ խոշտանգումներից հետո գաղտնի կերպով մահապատժի են ենթարկում պալատում։ Տիբերիուսը, վախենալով իր կողմնակիցներից, վախեցավ իրականացնել հրապարակային սպանություն։ Կոռնելիոս Տակիտոսը վկայում է, որ այն հարցին Տիբերիուսի, թե ինչպես Կլեմենսը հաջողացրեց դառնալ Ագրիպպա, ինքնակոչը պատասխանել է․

Կլեմենս
Ծնվել էմ.թ.ա. 1-ին դար
Մահացել է16
Մահվան վայրՀռոմ, Հռոմեական կայսրություն
Մասնագիտությունimpostor

—Ճիշտ այնպես, ինչպես դուք՝ Կեսար։

Վարկածներից մեկի համաձայն նա Օգոստոս կայսեր թոռն էր։

Գրականության մեջ խմբագրել

Ռոբերտ Գրեյվսի «Ես, Կլավդիոս» վեպի համաձայն՝ Կլեմենսը իրոք եղել է Ագրիպպան, ով կեղծել էր իր մահը։