Կլադոգրամ
Կլադոգրամ, ժամանակակից կենսաբանական դասակարգման հիմնական հասկացություններից մեկը, գրաֆիկ, որն արտացոլում է տաքսոնների միջև եղած ծագումնաբանական կապերը:

Կլադոգրամում ընդունված է առանձնացնել ծայրամասային խմբեր(խմբեր, որոնք գտնվում են ճյուղերի ծայրերին), հանգույցներ և միջհանգույցային միացումներ(հանգույցները միացնող գծեր): Կլադոգրամի ինֆորմացիոն պարունակությունը կայանում է ճյուղավորման հաջորդականության մեջ: Միջհանգուցային միացումները, ծայրամասային խմբերիդասավորության հստակ ձևը չունեն ինֆորմացիոն որևէ նշանակություն: Երբեմն կլադոգրամում ցույց են տրվում մոնոֆիլիայի մասին այս կամ այն հիպոթեզը հաստատող սինապոմորֆիան և երկրաբանական ժամանակաշրջանը:
Կլադոգրամի, ֆենոգրամի և ֆիլոգենետիկ ծառի տարբերություններըԽմբագրել
Ի տարբերություն ֆենոգրամի` կլադոգրամը չի արտացոլում ծայրամասային խմբերի նմանության քանակական աստիճանը: Այն ցույց է տալիս էվոլյուցիոն իրադարձությունների հաջորդականության մասին հիպոթեզը, որը հանգեցրել է ծագումնաբանական կապերի նման հիերարխիայի ձևավորմանը: Ի տարբերություն ֆիլոգենետիկ ծառի` կլադոգրամի հանգույցները և միջհանգուցային միացումները չեն կարող կառուցվել իրականում գոյատևած օրգանիզմներին, ծայրամասային խմբերի նախնիներին կամ վարկածային խմբերին համապատասխան: Կլադոգրամն իրենից ներկայացնում է հայտնի(ոչ թե վարկածային) խմբերի միջև ծագումնաբանական կապերի սխեմատիկ պատկերը, լինեն դրանք բրածո, թե ժամանակակից, յուրաքանչյուրը դիտարկվում է որպես ծայրամասային խումբ: Ամենից առաջ սա կապված է կլադիստիկ դասակարգման մեջ նաախնի խմբերի ունեցած վիճելի կարգավիճակից:
ԳրականությունԽմբագրել
- Wiley E. O. (1981) Phylogenetics: The Theory and Practice of Phylogenetic Systematics. New York: Wiley Interscience.