Երկրաբանական ժամանակաշրջան

Երկրաբանական ժամանակաշրջան, ժամանակահատված, որի ընթացքում առաջացել են տվյալ երկրաբանական համակարգը կազմող ապարները: Ժամանակաշրջանների բացարձակ տևողությունը հաշվվում է մի քանի տասնյակ մլն տարի, բացառությամբ անթրոպոգենի ժամանակաշրջանի: Երկրաբանական ժամանակաշրջանները բնութագրվում են երկրակեղևի տատանողական շարժումներով, որոնց հետ կապված են ծովային ավազանների և մայր ցամաքների տարածման սահմանների, ինչպես նաև ֆաունայի և ֆլորայի մեծ փոփոխություններ: Հաճախ այդ խոշոր շարժումները ուղեկցվում են ավելի թույլ տատանողական շարժումներով և ծալքառաջացման պրոցեսներով:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 274 CC-BY-SA-icon-80x15.png