Կիրովի հուշարձան (Դոնի Ռոստով)

Սերգեյ Միրոնովիչ Կիրովի հուշարձան (ռուս.՝ Памятник Сергею Мироновичу Кирову), քանդակագործ Զինովի Վիլենսկու և ճարտարապետ Վիկտոր Բարինովի աշխատանքը[1], որը տեղադրված է Դոնի Ռոստովի Պուշկինի փողոցի և Կիրովի պողոտայի հատման կետում գտնվող պուրակում։ Հուշարձանը բացվել է 1939 թվականին և գտնվում է Պոկրովսկու (Կիրովի) պուրակում[2]։ Սերգեյ Միրոնովիչ Կիրովի հուշարձանն ունի մշակութային ժառանգության օբյեկտի կարգավիճակ։

Picto infobox architecture.png
Սերգեյ Միրոնովիչ Կիրովի հուշարձան
Կոորդինատներ47°13′42″ հս․ լ. 39°43′43″ ավ. ե.HGЯO
Գտնվում էԴոնի Ռոստով
Կառուցվել է1939
Շինության ձևըբրոնզե հուշարձան
Կառուցել էԶինովի Վիլենսկի
Վիկտոր Բարինով
Ներկա վիճակըկանգուն

ՆկարագրությունԽմբագրել

Հուշարձանը ստեղծվել է քանդակագործ Զինովի Վիլենսկու և ճարտարապետ Վիկտոր Բարինովի կողմից։ Աջ ձեռքը վեր պարզած բրոնզե պատկերաքանդակն ամբողջ հասակով տեղադրված է կարմիր գրանիտից բարձր պատվանդանի վրա։ Կիրովը պատկերված է բարի ժպիտով և կենսախինդ դեմքով։ Պատվանդանին փորագրված է ՀամԿԲԿ XVII համագումարում Կիրովի արտասանած ճառից մի հատված։

  Մեր հաջողությունները իրականում հսկայական են։ Սատանան գիտի, եթե մարդկայնորեն ասենք, այնպես ես ցանկանում ապրել և ապրել։  


ՊատմությունԽմբագրել

Սերգեյ Միրոնովիչ Կիրովը Ռոստովում է եղել 1918 թվականի գարնանը։ Այդ ժամանակ նա մասնակցում էր Դոնի հանրապետության Խորհուրդների I համագումարին։

Կիրովի հուշարձանը բացվել է 1939 թվականի ապրիլի 30-ին բազմամարդ միտինգում։ Հուշարձանը տեղադրված էր Կիրովի անունը ստացած փողոցում[2]։ Նախկինում այս պուրակում էր գտնվում Սուրբ Աստվածածին տաճարը, որը քանդվել է 1930 թվականին[3]։ Հնաբնակների պատմելով հուշարձանի կառուցման ժամանակ օգտագործվել է եկեղեցուց մնացած մարմարե սալիկները[4]։

Հայրենական մեծ պատերազմի տարիներին Ռոստովի բնակիչները հուշարձանն ավերումից փրկել են թաղելով հողի մեջ։ Արդեն 1945 թվականին հուշարձանը նորից վերականգնեցին[3]։

Կիրովի հուշարձանը նախկինում համարվել է դաշնային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ, բայց 1997 թվականից նրա կարգավիճակը իջեցվեց մինչև տեղական նշանակության[5][6]։

2003 թվականին կազակական «Դոնի մեծագույն բանակ» ընկերությունն առաջարկեց Կիրովի պուրակում վերականգնել Պոկրովսկու տաճարը, իսկ Կիրովի հուշարձանը տեղափոխել մեկ այլ վայր։ Այդ առաջարկությանը հավանություն տվեց Ռոստովի և Նովոչերկասսկի արքեպիսկոպոս Պանտելեյմոնը։ Հավատացյալները վրդովված էին հուշարձանի պատվանդանին «Սատանա» բառի առկայության համար։ Հուշարձանի տեղափոխման դեմ հանդես եկան կոմունիստները և Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության համամիութենական ընկերության ռոստովյան բաժանմունքի ներկայացուցիչները։ Նշանակվեցին հասարակական նշանակության լսումներ, որոնց արդյունքում որոշվեց հուշարձանը տեղափոխել Կիրովի պողոտայի և Պուշկինի փողոցի անկյունում գտնվող պուրակ[3]։

2005 թվականի հոկտեմբերին Կիրովի հուշարձանը ապամոնտաժվեց և վերականգնման նպատակով տեղափոխվեց Կոստև եղբայրների արվեստանոց։ Նույն թվականի դեկտեմբերին հուշարձանը տեղադրվեց նոր վայրում[7][8]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Ростов-на-Дону // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
  2. 2,0 2,1 Андрианов В. И., Терещенко А. Г. Памятники Дона. — Ростов-на-Дону: Ростовское книжное издательство, 1981. — С. 98.
  3. 3,0 3,1 3,2 Т. Лысенко Кировский сквер как зеркало эволюции Ростова // Вечерний Ростов. — 2005. — № 010-011. — С. 3.
  4. «Церковь во имя Покрова Пресвятыя Богородицы»։ Донской временник։ Վերցված է 2013-08-05 
  5. «Список памятников истории и культуры, исключаемых из перечня объектов исторического и культурного наследия федерального (общероссийского) значения и рекомендуемых для отнесения к категории памятников истории и культуры местного значения»։ ostashkov.codis.ru։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-23-ին։ Վերցված է 2013-08-05 
  6. «Кировский район»։ rostov-gorod.ru։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-23-ին։ Վերցված է 2013-08-05 
  7. Оксана Антипова «Если по-человечески сказать...», извиняйте, Сергей Миронович... // Ростов Официальный. — 2005. — № 43 (570).
  8. Оксана Антипова Третьим будешь? // Ростов Официальный. — 2005. — № 50 (577).