Կիրիլ Կովալջի

ռուս բանաստեղծ

Կիրիլ Կովալջի (ռուս.՝ Кири́лл Влади́мирович Ковальджи́, մարտի 14, 1930(1930-03-14), Kamianske, Cetatea-Albă County, Ռումինիայի թագավորություն - ապրիլի 10, 2017(2017-04-10)[1], Մոսկվա, Ռուսաստան), ռուս բանաստեղծ, արձակագիր, գրական քննադատ, թարգմանիչ։ ՌԴ մշակույթի վաստակավոր գործիչ (2006)։

Կիրիլ Կովալջի
Кири́лл Влади́мирович Ковальджи́
Ծնվել էմարտի 14, 1930(1930-03-14)
ԾննդավայրKamianske, Cetatea-Albă County, Ռումինիայի թագավորություն
Վախճանվել էապրիլի 10, 2017(2017-04-10)[1] (87 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՎագանկովյան գերեզմանատուն
Մասնագիտությունբանաստեղծ, լրագրող, գրական քննադատ և թարգմանիչ
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՄաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
Պարգևներ
"Mihai Eminescu" Medal
և Ռուսաստանի Դաշնության մշակույթի վաստակավոր գործիչ
 Kirill Kovaldji Վիքիպահեստում

Ծնվել է Օդեսայի մարզի (Ուկրաինա) բեսարաբական գյուղում, բուլղարա-հայկական ընտանիքում։ 1954 թվականին ավարտել է Մոսկվայի Գորկու անվան գրականության ինստիտուտը։ Աշխատել է որպես լրագրող, ԽՍՀՄ գրողների միության խորհրդատու, արտասահմանյան լեզուներով հրատարակվող «Խորհրդային գրականություն» ամսագրի փոխխմբագիր և այլ գրական-հրատարակչական հաստատություններում։

2013 թվականից «Կոլցո Ա» ամսագրի գլխավոր խմբագիրն էր։ Մոսկվայի գրողների միության քարտուղարն էր 1992 թվականից։ Ռուսական ՊԷՆ-ակումբի անդամ էր։ Ապրել է Մոսկվայում[2]։

Կիրիլ Կովալջին հայերեն

խմբագրել
  • «Ես քեզ թևեր կպարգևեմ, Իկար...»; «Կոնծած պոետը...»; Ծննդատուն; «Քուն մտնելով...»; «Նրա մարմնից հոգին....»; «Ուզում եմ մի անգամ էլ հանդիպել քեզ...»; «Ժամանակի հետ սերն անցնում է...»; «Պայթյունը բնաջնջում է...»; Հերետիկոսական; «Աստված ծաղիկ է ստեղծել...»; «Այն ո՞վ է այնտեղ սև արկղով...»; «Շահիդին անեկդոտ պատմիր...»; «Քուրմը այնպիսի վստահությամբ է ճառում...»; «Փոքրիկ հյուլեն...»; «Մայրս որովայնից ինձ դուրս մղեց...»; Խաչ; «Բաբա Յագան երբեք աղջիկ չի եղել...»; «Գեղեցկությունը կփրկի՞ աշխարհը...»; Դոստոևսկին՝ բոլոր անկյուններից...; «Մի գերմանացի զինվոր...»; «Տան առաջ բարդին է ձգվել։ Ասացի նրան...»; Երկու Ռուսաստան; «20-րդ դարի պարագլուխները...»; «Ես ուշիմ ու խելոք տղա էի - նկատել եմ...»; Քրթմնջյուն; «Չընթերցված բառը...»; Ինձ վիրահատել են։ Արդի ռուսական վերլիբռ, Ստեփանակերտ, «Ոգի-Նաիրի», 2015, էջ 155-167։ Թարգմ.՝ Հրանտ Ալեքսանյան։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 https://historygreatest.com/kirill-kovaldzhi-russian-author-died-at-87
  2. Արդի ռուսական վերլիբռ, Ստեփանակերտ, «Ոգի-Նաիրի», 2015, էջ 154։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիրիլ Կովալջի» հոդվածին։