Կիրիլ Լազարով

մակեդոնացի հանդբոլիստ

Կիրիլ (Կիրե) Լազարով (մակեդոներեն՝ Кирил Лазаров, մայիսի 10, 1980(1980-05-10), Sveti Nikole, Sveti Nikole Municipality, Հյուսիսային Մակեդոնիա), մակեդոնացի հանդբոլիստ, ֆրանսիական «Նանտի» աջ կիսամիջին, Մակեդոնիայի ազգային հավաքականի ավագ։ Իր ռմբարկուական կարողությունների շնորհիվ հայտնի է «Ձախլիկ ռմբարկու» մականունով։ Աշխարհի առաջնություններում ռեկորդակիր ռմբարկու է մեկ առաջնությունում գոլերի թվով. 2009 թվականի աշխարհի առաջնությունում 92 գոլ և Եվրոպայի 2012 թվականի առաջնությանը՝ 61 գոլ։ Ավագ եղբայրը՝ Ֆիլիպ Լազարովը ևս հանդբոլիստ է և խաղում է Մակեդոնիայի հավաքականում[1]։

Կիրիլ Լազարով
Դիմանկար
Ծնվել էմայիսի 10, 1980(1980-05-10) (41 տարեկան)
ԾննդավայրSveti Nikole, Sveti Nikole Municipality, Հյուսիսային Մակեդոնիա
ՔաղաքացիությունFlag of North Macedonia.svg Հյուսիսային Մակեդոնիա
Մասնագիտությունհանդբոլիստ
Կայքlazarovkiril7.com/index.php/en/
Kiril Lazarov Վիքիպահեստում

ԳործունեությունԽմբագրել

ԱկումբայինԽմբագրել

Կիրիլի գործունեությունն սկսվել է «Օվչե Պոլե» ակումբում, 1994 թվականին նրան վերցրել են Վելեսի «Բորեց» ակումբի սկաուտական թիմ, և շուտով տեղափոխվել է այդ ակումբ։ Պաշտոնական հանդիպումներում առաջին անգամ խաղացել է 1998 թվականին Բիտոլի «Պելիստեր» ակումբում։ 1998, 1999 և 2000 թվականներին հաղթել է Մակեդոնիայի առաջնությունում և Մակեդոնիայի գավաթում, ինչի շնորհիվ նրանով հետաքրքրվել է խորվաթական «Զագրեբ» ակումբը։ 2000 թվականին Լազարովը տեղափոխվել է խորվաթական ակումբ, որի հետ հաղթել է 2001 և 2002 թվականների առաջնությունները և Խորվաթիայի գավաթը։

2002 թվականին նա տեղափոխվել է հունգարական «Ֆոտեքս Վեսպրեմ» ակումբ, որը այդ ժամանակների հունգարական հանդբոլի լավագույն ակումբն էր։ Բալաթոն լճի ակումբը հաղթանակ է տարել առաջնությունում 2003-2006 թվականների առաջնություններում Լազարովի մասնակցությամբ, ինչպես նաև Գավաթի խաղերում 2003-2005 թվականներին և 2007 թվականին։ Նա իրեն հատկապես վառ է դրսևորել 2005/06 մրցաշրջանում՝ դառնալով Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկուն 85 գոլով (դրանից մեկ տարի առաջ նա խփել էր 76 գոլ)։

2006 թվականի ամռանը շշուկներ են հայտնվել, որ Կիրիլը կարող է դառնալ «Մագդեբուրգի» կամ «Բարսելոնայի» խաղացող, սակայն Լազարովը մնացել է հունգարական ակումբում։ 2007 թվականին նա վերադարձել է «Զագրեբ», որտեղ հանդես է եկել մինչև 2010 թվականը։ 2010/11 մրցաշրջանից առաջ Կիրիլը տեղափոխվել է Իսպանիա, որտեղ պայմանագիր է կնքել «Սիուդադ Ռեալ» ակումբի հետ[2]։ Մրցաշրջանի ավարտին «Սիուդադ Ռեալ» ակումբը ձուլվել է մադրիդյան «Ատլետիկո» ակումբի հետ, և Լազարովը դարձել է մադրիդյան ակումբի խաղացող։ Այն բանից հետո, երբ «Ատլետիկո» ակումբը ֆինանսական խնդիրների պատճառներով կազմացրվել է 2013 թվականին, Կիրիլ Լազարովը տեղափոխվել է «Բարսելոնա»։ 2017 թվականի փետրվարին Կիրիլ Լազարովը երկու տարով պայմանագիր է կնքել «Նանտի» հետ[3]։

Հավաքականի կազմումԽմբագրել

Հավաքականի կազմում Կիրիլը խաղացել է 160 խաղ և խփել է 1203 գնդակ[4]։ Հավաքականի կազմում նա երկու ռեկորդ է սահմանել՝ դառնալով խփած գոլերի թվով ռմբարկու, որոնք իրականացրել էր մեկ աշխարհի առաջնության և Եվրոպայի մեկ առաջնության ընթացքում։ 2009 թվականի աշխարհի առաջնության ժամանակ Խորվաթիայի կազմում խփել է 92 գոլ՝ անցնելով Յուն Կյոն Սինի 86 գոլանոց ռեկորդը[5], իսկ 2012 թվականի Եվրոպայի առաջնությանը 61 գոլ խփելով անցել է Շվեդիայի հավաքականի խաղացողներ Ստեֆան Լյովգրենի և Օլաֆուր Ստեֆանսոնի ռեկորդը (57 գոլ)[6]։ 2009 թվականի մարտի 24-ին՝ աշխարհի առաջնության ավարտից հետո, Լազարովը «Հայրենիքի հանդեպ ծառայության համար» պարգևատրվել է մեդալով, որը նրան հանձնել է այդ ժամանակվա նախագահ Բրանկո Ցրվենկովսկին։

Անձնական կյանքԽմբագրել

Կիրիլ Լազարովի կինը Լյուբիցան է, աղջիկը՝ Լանան[7]։ Ունի հարազատ եղբայր՝ Ֆիլիպ, որը ևս հանդբոլիստ է։

ՎիճակագրությունԽմբագրել

Կիրիլ Լազարովի վիճակագրությունը 2017/18 մրցաշրջանում 02.03.2018 տվյալներով.

Մրցաշրջան Ակումբ Լիգայի Հանդիպումներ Գոլեր 7 մետրանոց Գոլեր
2011-12 Ատլետիկո Մադրիդ LIGA ASOBAL 30 156 34 122
2012-13 Ատլետիկո Մադրիդ LIGA ASOBAL 29 156 42 114
2013-14 Բարսելոնա LIGA ASOBAL 30 131 32 99
2014/15 Բարսելոնա LIGA ASOBAL 27 120 25 95
2015/16 Բարսելոնա LIGA ASOBAL 25 147 70 77
2017/18 ՀԱ Նանտ LNH division 1 11 45 19 26
2011-այժմ Ընդհանուր LIGA ASOBAL 141 710 203 507

ԾանոթագրություններԽմբագրել