Կիրիակոս Պապադոպուլոս (հուն․՝ Κυριάκος Παπαδόπουλος, փետրվարի 23, 1992, Կատերինի), հույն ֆուտբոլիստ, «Բայեր 04» ակումբի և Հունաստանի հավաքականի ֆուտբոլիստ։

Կիրիակոս Պապադոպուլոս
հուն․՝ Κυριάκος Παπαδόπουλος
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Հունաստան Հունաստան
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 23, 1992 (32 տարեկան)
Ծննդավայր Կատերինի, Հունաստան
Հասակ 183 սմ
Քաշ 85 կգ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Գերմանիա Բայեր 04
Համար 5
Պատանեկան կարիերա
2001—2007 Հունաստան Սվորոնոս Կատերինիս
2007—2010 Հունաստան Օլիմպիակոս Պիրեյ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2007—2010 Հունաստան Օլիմպիակոս Պիրեյ 12 (0)
2010—2014 Գերմանիա Շալկե 04 61 (3)
2014—2015  Գերմանիա Բայեր 04 14 (2)
2015—ներկա Գերմանիա Բայեր 04 16 (0)
Ազգային հավաքական
2007—2011 Հունաստան Հունաստան (Մ-21) 7 (2)
2011—ներկա Հունաստան Հունաստան 18 (4)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ մարտի 13, 2016:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ սեպտեմբերի 7, 2015

Ակումբային կարիերա խմբագրել

«Օլիմպիակոս» խմբագրել

2007 թվականին Կիրիակոսը իր հայրենի «Սվորոնոս Կատերինիս» ակումբից տեղափոխվեց Պիրեյի «Օլիմպիակոս» ակումբ։ 2007 թվականի դեկտեմբերի 2-ին «Ատրոմիտոս» ակումբի դեմ հաղթական խաղում դեբյուտել է թիմում[1], դառնալով Հունաստանի սուպերլիգայում խաղացած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը[2]։ Նա նաև խաղաց Չեմպիոնների Լիգայի «Ռեալի» և «Լացիոյի» դեմ խաղերում և մի քանի խաղ Հունաստանի գավաթում։

2008 թվականի սեպտեմբերին Պապադոպուլոսը կնքեց նոր պայմանագիր «Օլիմպիակոսի» հետ։ 2008 թվականի նոյեմբերի 2-ին նա 2008-09 մրցաշրջանում խաղաց իր առաջին խաղը։

«Շալկե 04» խմբագրել

2010 թվականի հունիսի 23-ին Պապադոպուլոսը քառամյա պայմանագիր կնքեց գերմանական «Շալկե 04» ակումբի հետ[3]։ 2011 թվականի հուլիսի 15-ին նա պայմանագիրը երկարաձգեց մինչև 2015 թվականի հունիսի 30-ը[4]։ 2012 թվականի սեպտեմբերի 2-ին նա ակումբի հետ պայմանագիրը երկարաձգեց մինչև 2016 թվականը[5]։

«Բայեր 04» խմբագրել

2014 թվականի օգոստոսի 13-ին նա մեկ տարով վարձակալության հանձնվեց «Բայերում»[6]։ 2015 թվականի հունիսի 7-ին «Բայերը» գնեց Պապադոպուլոսին, պայմանագիր կնքվեց մինչև 2020 թվականը[7]։

Միջազգային կարիերա խմբագրել

Պապադոպուլոսը 2007 թվականի Եվրոպայի պատանեկան առաջնության որակավորման փուլի ժամանակ հրավիրվել է Հունաստանի պատանեկան հավաքական։ Նա օգնել է թիմին հայտնվել հիմնական մրցաշարում։ Այդտեղ նա իրեն դրսևորել է լավագույն կողմերով, օգնել է թիմին հասնել եզրափակիչ, որտեղ պարտվել են իսպանացիներին։

2011 թվականի հունիսի 4-ին Պապադոպուլոսը դեբյուտել է Հունաստանի հավաքականում։ Հունաստանը 3-1 հաշվով հաղփեց Մալթային, իսկ Պապադոպուլոսը խփեց գոլ։ Իսկ հավաքականի կազմում անցկացրած երրորդ՝ Լիտվայի դեմ խաղում, նա նորից գոլ խփեց, այդպիսով հաշիվը դարձնելով 1-1։

Ձեռքբերումներ խմբագրել

«Օլիմպիակոս»

  • Հունաստանի չեմպիոն՝ 2008
  • Հունաստանի գավաթ՝ 2008

«Շալկե 04»

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Atromitos 1 - 3 Olympiakos». ESPN Soccernet. 2007 թ․ դեկտեմբերի 2. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 8-ին.
  2. «Are Liverpool prepared for the crazy world of Kyriakos Papadopoulos?». The Guardian. 2013 թ․ հունիսի 4. Վերցված է հունիսի 5, 203-ին.
  3. «Kyriakos Papadopoulos wechselt zu den Knappen». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 9-ին.
  4. «Bis zum 30. Juni 2015: Kyriakos Papadopoulos verlängert seinen Vertrag». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 9-ին.
  5. «Kyriakos Papadopoulos wird Vertrag auf Schalke verlängern». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 9-ին.
  6. «Papadopoulos spielt diese Saison für Bayer Leverkusen». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 9-ին.
  7. «Kyriakos Papadopoulos wechselt zu Bayer 04 Leverkusen». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 9-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիրիակոս Պապադոպուլոս» հոդվածին։