Կիրակի միշտ անձրևում է
Կիրակի միշտ անձրևում է (անգլ.՝ It Always Rains on Sunday), բրիտանական ֆիլմ է, նկարահանված 1947 թվականին, Արթուր Լա Բերնի համանուն վեպի հիման վրա։ Ֆիլմը համեմատվել է 1930–ական թվականներին բեմադրված ֆրանսիական «Poetic realism» բեմադրության հետ։ Բեմադրության սցենարի վրա աշխատել են բրիտանացի գրողներ՝ Ռոբերտ Մրֆին և Գրահամ Ֆուլերը[2].[3]։
Կիրակի միշտ անձրևում է անգլ.՝ It Always Rains on Sunday | |
---|---|
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Ժանր | դրամա |
Թվական | 1947 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ռոբերտ Հեյմեր |
Պրոդյուսեր | Մայքլ Բելքոն |
Սցենարի հեղինակ | Անգուս ՄակՖեյլ և Հենրի Քորնելիուս |
Դերակատարներ | Գուգի Ուիթերս, Ջոն ՄակՔալում, Ջեք Ուորներ, Էլֆի Բես, Արթուր Համբլինգ, Էդվարդ Չափման, Հերմիոնա Բադելի, Ջեք Ուորներ, Ջոն Սլեյթեր, Մայքլ Հովարդ, Նայջել Սթոք, Սյուզան Շոու և Սիդնի Թաֆլեր |
Օպերատոր | Դուգլաս Սլոքոմբ |
Երաժշտություն | Ժորժ Օրիկ |
Մոնտաժ | Մայքլ Թրուման |
Պատմվածքի վայր | Լոնդոն |
Կինոընկերություն | Ealing Studios |
Տևողություն | 92 րոպե[1] |
Սյուժե
խմբագրելՖիլմը պատմում է կիրակի օրը տեղի ունեցած իրադարձությունների մասին, որոնք տեղի են ունեցել Բեթնալ Գրինում, Լոնդոնի արևելյան ծայրում, որը մեծ ազդեցություն էր կրել ռմբակոծություններից և հետպատերազմյան կորստից։ Ռոուզ Սենդիջեյթը հասարակ մատուցողու էր և ամուսնացած էր միջին տարիքի տղամարդու հետ, ով նախորդ ամուսնությունից ուներ երկու դուստր։ Նրա նախկին կինը քմահաճ և աղմկոտ տնային տնտեսուհի էր։ Ռոուզի նախկին սիրեցյալ Թոմի Սվոնը չորս տարի առաջ ազատազրկման էր դատապարտվել, իր կատարած կողոպուտի և ծեծկռտուքի պատճառով։ Թոմը փախուստի է դիմում և Ռուոզը նրան գտնում է, իր ընտանիքի, օդային հարձակուներից պաշտպանվելու համար նախատեսված ապաստարանում։ Թոմը Ռոուզին խնդրում է թույլատրել իրեն մեկ գիշեր թաքնվել ապաստարանում։ Ռոուզը, ով դեռ զգացմունքներ ուներ իր սիրեցյալի նկատմամբ վերջիվերջո համաձայնվում է։ Փախստականը թաքնվում է Ռոուզի և իր ամուսնու ննջասենյակում։ Այնուամենայնից, նման մեծ ընտանիքում չափազանց դժվար է գաղտնի կերպով փախստականի թաքցնելը։ Կիրակի առավոտյան նախաճաշի ժամանակ աղջիկները Ռոուզին տեղեկացնում են իրենց անցած գիշերվա կասկածների մասին։ Նրանց միջև լարվածությունը և անհանդուրժողականությունը ավելի ու ավելի է մեծանում։ Ոստիկանությունը սկսկում է տարածել Թոմի փախուստի մասին տեղեկացնող ծանուցումը։ Նույն օրը, գիշերը բոլորն արդեն տեղյակ էին Ռոուզի գաղտնիքի մասին։ Ռոուզը տագնապի մեջ էր և գնում է անմտածված քայլի։ Նա փորձում է գազով թունավորել ինքն իրեն, մինչդեռ դետեկտիվ տեսուչը բանտարկայլին սեղմում էր պատին։ Ֆիլմի վերջին տեսարանում Ռոուզը ապաքինվում է հիվանդանոցում, իսկ նրա ամուսինը տուն է վերադառնում միայնակ։
Դերասանական կազմ
խմբագրել- Ջուգի Վիդրսը Ռոուզ Սենդիջեյթի դերում
- Էդվրդ Չեմփնը Ջորջ Սենդիջեյթի դերում
- Սյուզն Շոն Վի Սենդիջեյթի դերում
- Պատրիսիա Փլանքիթը Դորիս Սենդիջեյքի դերում
- Դեյվիդ Լայնսը Օլֆի Սենդիջեյթի դերում
- Սիդնեյ Թաֆլրը Մորի Հյամսի դերում
- Բեթթի Էն Դեյմսը Սեդի Հյամսի դերում
- Ջոն Սլեյթրը Լու Հյամսի դերում
- Ջեյն Հիթլնը Բեսի Հյամսի դերում
- Մեյր Ձելնիկերը Սոլի Հյամսի (Մորի Հյամսի հոր) դերում
- Ջոն Մքելումը Թոմի Սվոնի դերում
- Ջիմի Հենլին Ուիթնեյի դերում
- Ջոն Քերլը Ֆրեդիի դերում
- Էլֆի Բեսը Դիսեյ Փերկինսի դերում
- Ջեք Վորները դետեկտիվ սերժանտ Ֆոթրգիլի դերում
- Ֆրեդերիկ Փիփրը դետեկտիվ սերժանտ Լիչի դերում
- Միշել Հոուարդը Սլոփի Քոլինսի դերում
- Հերմիոնե Բեդլին տան սպասուհի Դոսի դերում
- Նիգլ Սթոքը Թեդ Էդվարդսի դերում
- Ջոն Սելյուն Քելբ Նեսլեյի դերում
- Գլեդիս Հենսնը տիկին Նեսլեյի դերում
- Էդի Մերտինը տիկին Ուոթսնի դերում
- Վիդա Հոուփը տիկին Վելսի դերում
- Արթուր Հեմբլինգը այգեպանի դերում
- Գրեիս Արնոլդ
Ընդունում և հեղինակություն
խմբագրելԸստ 1948 թվականի վիճակագրության, բրիտանական թատրոնների տոմսարկղերում ամենաշատը վաճառվել են այս ֆիլմի տոմսերը[4]։ Ֆիլմի թողարկումից տասնամյակներ անց դրա հեղինակությունը ավելի է մեծացել և կոչվել է 1940–ական թվականների բրիտանական թատրոնի խոշորագույն ձեռքբերումներից։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ Robert Murphy ""Hamer, Robert James (1911–1963), film director, Oxford Dictionary of National Biography, 2004–13
- ↑ Graham Fuller "It Always Rains on Sunday", theartsdesk.co, 26 October 2012
- ↑ «THE STARRY WAY». The Courier-Mail. Brisbane: National Library of Australia. 1949 թ․ հունվարի 8. էջ 2. Վերցված է 2012 թ․ հուլիսի 11-ին.