Կին սարդ (անգլ.՝ Spider-Woman), նաև Գվեն Սթեյսի (անգլ.՝ Gwen Stacy), ինչպես նաև հայտնի է որպես Գվեն Սարդ (անգլ.՝ Spider-Gwen), հորինված կերպար, «Marvel Comics» հրատարակչության կոմիքսների շարքի սուպերհերոսուհի։ Կերպարը ստեղծվել է Ջեյսոն Լատուրի և Ռոբերտ Ռոդրիգեզի կողմից և առաջին անգամ հայտնվել է 2014 թվականի սեպտեմբերին երկրորդ մինի Edge of Spider-Verse դրվագում, որը կազմում է Spider-Verse-ի մի մասը։ Գվեն Սարդը՝ Գվեն Սթեյսին Երկիր-65 ալտերնատիվ աշխարհից է, որտեղ ռադիոակտիվ սարդը կծել էր իրեն, այլ ոչ թե Փիթեր Փարքերին (Սարդ մարդին)

Գվեն Սարդ
Spider-Gwen
Հրատարակման պատմություն
ՀրատարակիչMarvel Comics
ԴեբյուտEdge of Spider-Verse #2 (սեպտեմբեր, 2014)
ՀեղինակՋեյսոն Լաթուր, Ռոբերտ Ռոդրիգեզ
ԱշխարհMarvel Universe
Ներկայացրած էSpider-Verse?, Կատարելագործված Սարդ-Մարդը և Սարդ-Մարդ
Անձնական տվյալներ
ԴիրքորոշումԲարի
Ի ծնե անունԳվենդոլին Սթեյսի
ԿեղծանուններԳվեն Սարդ, Կին Սարդ
Տեսակգենետիկապես փոփոխված մարդ
Հասակ165 սմ
Քաշ57 կգ
Մազերի գույնբաց
Աչքերի գույներկնագույն
ԾննդավայրՖորեստ Հիլս
Սեռիգական
Քաղաքացիություն ԱՄՆ
Զբաղմունքսուպերհերոս, վիգիլանտիզմ, երաժիշտ և ուսանող
Թիմեր և կազմակերպություններ
Սարդոստայնի մարտիկներ
Դաշնակիցներ
Սարդ-մարդ, Կին Սարդ (Ջեսսիկա Դրյու), Շոլկ, Սամանտա Ուիլսոն
Հատուկ ուժեր և ունակություններ
Գերմարդկային ուժեր, արագություն, ռեֆլեքսներ և ճկունություն, սարդի հոտառություն, պինդ մարմիններին կպչելու ունակություն

Կերպարը ներկայացված է մյուս ալտերնատիվ աշխարհներում և հայտնվում է Marvel-ի մյուս ծրագրերում, ինչպսիք են հեռուստասերիալները և վիդեոխաղերը

Հրապարակման պատմություն խմբագրել

Գվեն սարդը առաջին անգամ հայտնվել է 2014 թվականի սեպտեմբերին Edge of Spider-Verse #2 թողարկման մեջ գլոբալ Spider-Verse կոմիքս-իվենթի մեջ, որտեղ հավաքվել են շատ աշխարհներից Սարդ-մարդերը՝ Մորլանի և մյուս ժառանգների հետ կռվելու (անգլ.՝ The Inheritors):

Կերպարը միանգամից դարձավ հայտնի և նույն թվի հոկտեմբերին Marvel-ի խմբագիր Նիք Լոուին հայտարարեց, որ 2015 թվականի փետրվարին Գվեն Սարդը կստանա իր սեփական անվերջ կոմիքսների շարքը[1]։ Շարքը կանգնեցվել է 5-րդ թողարկման վրա գլոբալ Secret Wars իվենթի պատճառով։ Դրանից հետո շարքը վերաթողարկվել է[2]։

Սարդ Գվենը հայտվում էր Spider-Woman քրոսովերի մեջ։ Քրոսովերը սկսվել էր Spider-Woman Alpha #1-ից և ավարտվել էր Spider-Woman Omega #1-ով։ Պատմության մնացած հատվածը եղել է Spider-Woman, Silk և Spider-Gwen vol. 2 կոմիքսների շարքում։ Գվեն Սարդը նաև հայտնվել էր ալտերնատիվ Սարդ-մարդկանց հետ երկրորդ մասում՝ Web Warriors-ում, որի անունը տվել էր Փիթեր Փարքերը՝ առաջին Սփայդեր Վերսի ժամանակ Հզոր Սարդ-Մարդի մուլտսերիալից։

Ուժեր և կարողություններ խմբագրել

Կին-Սարդը պատկերված է Սարդ-մարդի նմանատիպ ունակություններով, որոնք առաջացել են ռադիոակտիվ սարդի խայթից։ Այդ ուժերի մեջ են ներառվում կպչելը, պատերով բարձրանալը, վեցերորդ վտանգի զգացողությունը, որոնք նա մինչև այժմ յուրացնում է, ինչպես նաև մինչև 10 տոննա բարձրացնելու ունակություն։

Նա ունի սարդոստայն-հրաձիգներ, որոնք պատրաստել և իրեն է նվիրել նույն աշխարհից Ջանեթ Վան Դայնը։ Մեխանիզմները օգնում են ֆիլտրել օդից խոնավությունը, որոնք էլ օգնում են ստեղծել կպչող ժապավեն։ Իսկ այդ ժապավենի օգնությամբ կարողանում է պատրաստել ցանցեր, պարան և այլ իրեր։ Սարդոստայն-հրաձիգները համալրելու կարիք չունեն, քանի դեռ խոնավություն։ Ինչպես նաև նա ունի ձեռքի ժամացույց, որը օգնում է նրան ճանապարհորդել ուրիշ աշխարհներով՝ Spider-Verse-ի պատճառով։

Լինելով ոստիկանության կապիտան Ջորջ Սթեյսի դուստրը՝ նա ունի որոնողական հմտություններ և վերլուծական մտածողություն։ Նա պատրաստված չէ կռվին և միայն պատճենում է կռվի ոճերը քունգ-ֆուի մասին ֆիլմերից։ Երկիր-65-ի Սինդի Մունի խոսքերով նա չգիտի ինչպես ճիշտ հարվածել։ Նա տիրապետում է նաև հարվածային գործիքի։

Ուրիշ տարբերակներ խմբագրել

Իրադարձություններից դուրս, որոնք կատարվում են Երկիր-65-ի վրա, նա մինչև այժմ պատկերվում է որպես Սարդոստայնի մարտիկ․ այդ մարտիկները օգնում են պաշտպանել Սարդային աշխարհը տարբեր աղետներից։

Գոյություն ունի Սարդ Գվենի ուրիշ տարբերակը՝ Գաղտնի պատերազմների ժամանակ (2015), A-Force կոմիքսում։ Իրադարձությունները կատարվում են Կռիվների երկրում՝ Արկադիայի տարածքում։

Երկիր-1036-ում գոյություն ունի դերասանուհի Էրին Հասքոն, ով խաղում է Գվեն Սարդի դերը։

Կոմիքսներից դուրս խմբագրել

Համակարգչային խաղեր խմբագրել

  • Գվեն սարդը հայտնվել է որպես խաղային կերպար "Spider-Man Unlimited" հեռախոսային խաղում։ Նրան հնչյունավորել է Լաուրա Բայլեյը։
  • Գվեն սարդը հայտնվել էր արդեն փակ խաղում՝ "The Super Heroes Squad Online"-ում։
  • Գվեն սարդը հայտնվել է "Marvel: Avengers Alliance"-ում
  • Գվեն սարդը հայտնվել է "Marvel: Contest of Champions"-ում
  • Գվեն սարդը կա "Marvel: Future Fight" հեռախոսային խաղում
  • Գվեն սարդը հայտնվում է "Marvel Puzzle Quest" խաղում
  • Գվեն սարդը հայտնվում է, որպես թիմ-ափի և կերպարի համար զգեստ "Marvel Heroes 2016" խաղում։ Նրան հնչյունավորել է Էշլի Ջոնսոնը։
  • Գվեն սարդը հայտնվում է "Marvel Avengers Academy"-ում։
  • Գվեն սարդին ցանկացել են ավելացնել Disney Infinity 3.0-ի մեջ, սակայն ծրագրերը այդպես էլ չիրականացվեցին
  • Գվեն սարդը հայտնվել է Lego Marvel Super Heroes 2 խաղում

Հեռուստատեսություն խմբագրել

  • Գվեն սարդը հայտնվում է Հզոր Սարդ մարդ մուլտսերիալի չորրորդ եթերաշրջանի 19-րդ դրվագում։ Այդ սերիայում Գվենի բոլոր ունակությունները հայտնվել էին ոչ թե ռադիոակտիվ սարդի խայթից, այլ վերաստեղծվել են մեծ տեխնոլոգիանների շնորհիվ։ Նրան հնչյունավորում է Դավ Կեմերոնը
  • Գվեն սարդը հայտնվել է 2017 թվականի Marvel's Spider-Man մուլտֆիլմում
  • Գվեն սարդ կհայտնվի 2018 թվականի գալիք լիամետրաժ մուլտֆիլմում՝ Marvel Rising: Secret Warriors, Ուրվականային սարդ (Ghost-Spider) անվան տակ։ Կհնչյունավորի Դավ Կեմերոնը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ching, Albert (2014 թ․ հոկտեմբերի 12). «NYCC: Marvel's "Spider-Verse" Panel, "Spider-Gwen" and "Silk" Ongoings Announced». Comic Book Resources. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 12-ին.
  2. Damore, Meagan. «Latour, Rodriguez to Stick with "Spider-Gwen" Following "Secret Wars"». Comic Book Resources. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 29-ին.

Արտաքին հղումներ խմբագրել