Կիմհոանգ (Tranh Kim Hoàng, 幀金黃, չան կիմ հոանգ), վիետնամական կերպարվեստի ժանր, գունավորված փորագրություն, հայտնված Կիմհոանգ գյուղում[vi], Հոայդիկ շրջան, Հանոյ։ Նախորդ կիմհոանգում հայտնի էին վիետնամական Ամանորի տոնակատարության տարրերը` դոնգհոյի և հանգչոնգի փորագրությունների հետ միասին, սակայն XX դարի կեսերին տվյալ ավանդույթը անհետացավ, իսկ պահպանված մի քանի կիմհոանգները պահպանվում են թանգարաններում[1][2]։

«Խոզ», կիմհոանգների օրինակներից պահպանվածներից մեկը

Պատմություն խմբագրել

Կիմհոանգը առաջացել է XVIII դարում Լե դինաստիայի կառավարման օրոք համանուն գյուղում, տեղակայված Հանոյա տարածքում[1]։ Կիմհոանգ գյուղը ազգային կտավների ստեղման վայրերից մեկն էր, այլ գյուղերի հետ միասին. հանոյական Հանգչոնգ, բակնինյան Դոնգհո և խուեսկյան Սին[vi][3]: Կիմհոանգները հանրաճանաչ դարձան XIX դարում, սակայն նրանց պատրաստման ավանդույթը անկում ապրեց, և XX դարի կեսերին կիմհոանգների պատրաստման արվեստը վերացավ[4][5]։ Նրանց անհետացման պատճառը 1915 թվականի ջրհեղեղն է, որի ոչնչացրեց գրեթե բոլոր բնօրինակ փորագրուփյունները։

Թեմաներ և պատրաստման գործընթաց խմբագրել

 
«Աքլոր», կիմհոանգների սև ու սպիտակ լուսանկար

Կիմհոանգները բազմաթիվ նմանություններ ունեն դոնգհոյի հետ. առօրյա գործերը, կենդանիները և գերբնական ուժերը։ Յուրաքանչյուր կիմհոանգի վերևի ձախ մասում շեղատառ ձևով բանաստեղծություն է գրված, որը նվիրված է պատկերին։ Կիմհոանգների հայտնի սյուժեները աքլորներն ու խոզերն են[4][5]։

Կիմհոանգի փորագրությունները ավելի մանրամասն են, քան դոնգհոյինը. հիմնական թուղթը նախքան նկարազարդելը ներկում էին դեղին (giấy vàng tầu, զայ վանգ տաու) կամ կարմիր (giấy hồng điều, զայ հոնգ ձյեու) ներկով։ Կիմհոանգի համար օգտագործվող բոլոր ներկերը բնական են. թանաք, սպիտակ գիպս, կինաբարիս, դեղին գարդենիա։ Ներկերը ամրացնելու նպատակով դրանք խառնում են գոմեշի կաշվից ստացված սոսնձի հետ։ Նույն կերպ հանգչոնգի փորագրությունները, կիմհոանգի ստեղծման ընթացքում տպատախտակից միայն եզրագիծերն էին ստանում, իսկ ներքի մասը ներկում էին ձեռքերով, որի շնորհիվ յուրաքանչյուր փորագրություն յուրովի է ստացվում[1][5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Tranh đỏ Kim Hoàng: Chỉ còn lại là niềm nhớ tiếc!» (Vietnamese). VietnamPlus. 2009 թ․ նոյեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. «Ethnic culture week kicks off in capital». Vietnamnet.vn. 2008 թ․ հոկտեմբերի 6. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 7-ին.
  3. «Odd paintings from shipwrecks». Vietnamnet.vn. 2009 թ․ մարտի 24. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 4-ին.
  4. 4,0 4,1 «Tranh Kim Hoàng» (Vietnamese). Quehuongonline.vn. 2007 թ․ հոկտեմբերի 22.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. 5,0 5,1 5,2 «Tranh Kim Hoàng» (Vietnamese). Từ điển bách khoa toàn thư Việt Nam. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)