Նկիրու «Կիկի» Մորդի (անգլ.՝ Nkiru "Kiki" Mordi, օգոստոսի 12, 1991(1991-08-12), Պորտ Հարկորտ, Նիգերիա), նիգերիացի հետաքննող ժուռնալիստ, կինոռեժիսոր, գրող, ձեռներեց[3]։ Դպրոցից դուրս է մնացել ուսուցիչներից մեկի հետապնդման հետևանքով[4]։ Այդ փորձությունը հետագայում նրան հանգեցրել է Sex for Grades տեսաֆիլմի նկարահանմանը՝ BBC Africa Eye-ի աջակցությամբ։ Տեսաֆիլմը վավերականորեն ցուցադրել է սեքսուալ հետապնդման խորքային արտահայտվածությունը նիգերիացի և գանացի մանկավարժների շրջանում[5]։ 2016 թվականին Կիկի Մորդին արժանացել է Nigerian Broadcasters Merit Awards մրցանակաբաշխության Outstanding Radio Program Presenter (South-South) մրցանակին[6][7]։

Կիկի Մորդի
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 12, 1991(1991-08-12) (32 տարեկան)
ԾննդավայրՊորտ Հարկորտ, Նիգերիա
Քաղաքացիություն Նիգերիա[1]
ԿրթությունՆիգերիայի համալսարան
Մասնագիտությունլրագրող, գրող, վավերագրող ռեժիսոր, կինեմատոգրաֆ, ձեռնարկատեր, անվանի անձ և ռադիոհաղորդավար
Պարգևներ և
մրցանակներ
Կայքsites.google.com/kikimordi.com/kikimordi/home

Կենսագրություն խմբագրել

Կիկին ծնվել է Նիգերիայի Ռիվերս նահանգի Պորտ Հարկորտ քաղաքում[8]։ Միջնակարգ կրթություն ստանալուց հետո ընդունվել է համալսարան՝ բժշկություն ուսումնասիրելու նպատակով, բայց ստիպված է եղել թերի թողնել ուսումը՝ դարձյալ սեքսուալ հետապնդման ենթակվելու պատճառով (այս անգամ՝ ֆակուլտետի դասախոսներից մեկի կողմից)[9][10]։

Ժուռնալիստական իր կարիերան սկսել է 2015 թվականին՝ որպես նիգերիական Բենին քաղաքի KU Television and Radio ընկերության ռադիոհաղորդավարուհի[11], ապա դարձել է Women Radio-ի (WFM 91.7) հաղորդավարական բաժնի ղեկավար[12]։ 2017 թվականին առցանց ստորագրահավաք է նախաձեռնել նիգերիացի ոստիկանների կողմից երիտասարդների նկատմամբ կիրառվող շորթմանն ու շահագործմանը վերջ դնելու պահանջով։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ մի խումբ ոստիկաններ ներխուժել են իր բնակարանը, ձերբակալել իրեն ու իր բոյֆրենդին՝ մեղադրելով աղանդավորության և արդարադատությանը խոչընդոտելու մեջ[13] ու խոստացել են գործին ընթացք չտալ որոշակի գումարի դիմաց[14]։ Հասարակական լայն արձագանք է ստացել 2019 թվականի հոկտեմբերին BBC Africa Eye-ի աջակցությամբ նրա ու իր թիմի նկարահանած ու թողարկած Sex for Grades Documentary 13 րոպեանոց տեսաֆիլմը, որն ի ցույց է հանել նիգերիացի ու գանացի մանկավարժների շրջանում խոր արմատներ գցած սեքսուալ հետապնդման «մշակույթը»[5][15]։ Տեսաֆիլմի կապակցությամբ բարձրացած սկանդալի արդյունքում մի շարք դասախոսներ ու պաշտոնյաներ ազատվել են աշխատանքից[16][17], Նիգերիայի խորհրդարանը համապատասխան օրենք է ընդունել, որով մինչև 14 տարվա ազատազրկում է նախատեսված[18][19]։ 2019 թվականին Կիկին թողարկել է «Կյանքը ծովածոցի ափին» (Life at the Bay) վավերագրական կինոնկարը Թարկվա ծոցի մերձափնյա բնակավայրում ապրողների և հատկապես տեղաբնիկ կանանց գոյատևման ու մաքառումների մասին[20][21]։ 2020 թվականին նրան շնորհվել է ԱՄՆ-ի մայրաքաղաքում՝ Վաշինգտոնում գործող Մայքլ Էլիոթի անվան միջազգային կենտրոնի մրցանակը «Ժուռնալիստիկա» անվանակարգում։ Բացի այդ, նա առաջադրվել է «Էմմի» մրցանակի «Արդիական հրատապ թեմաներ» անվանակարգում[22][23]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.okayafrica.com/interview-with-kiki-mordi-nigerian-journalist-behind-sex-for-grades/
  2. 2,0 2,1 https://guardian.ng/tag/kiki-mordi/
  3. «About Me – Kiki Mordi» (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 25-ին.
  4. «Many Nigerian higher institutions lack sexual harassment policies (4)» (բրիտանական անգլերեն). 2020 թ․ նոյեմբերի 9. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 25-ին.
  5. 5,0 5,1 «The Woman Behind #SexForGrades Speaks Out: 'I am so glad to be in this generation of women who are not keeping quiet.'». OkayAfrica (անգլերեն). 2019 թ․ հոկտեմբերի 10. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 25-ին.
  6. «Pulse TV wins best online TV at broadcasters merit awards». Pulse Nigeria (անգլերեն). 2016 թ․ փետրվարի 29. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 25-ին.
  7. Cita news|lingua=en|autore=Kazeem Popoola|url=https://thenigerianvoice.com/movie/207619/behold-winners-at-6th-nigerian-broadcasters-merit-awards-n.html%7Ctitolo=BEHOLD! Winners At 6th Nigerian Broadcasters Merit Awards (NBMA)|editore=Nigerian Voice|data=29 febbraio 2016|accesso=8 ottobre 2019
  8. Cita news|lingua=en|titolo=Interesting 5 facts about Kiki Mordi the sex for grade undercover journalist|url=https://dailytimes.ng/interesting-5-facts-about-kiki-mordi-the-sex-for-grade-undercover-journalist%7Ceditore=Daily Times Nigeria|data=7 ottobre 2019|accesso=8 ottobre 2019
  9. Cita news|lingua=en|titolo=Seven things you should know about Kiki Mordi|url=https://thenationonlineng.net/seven-things-you-should-know-about-kiki-mordi%7Ceditore=The(չաշխատող հղում) Nation Newspaper|data=9 ottobre 2019|accesso=10 ottobre 2019
  10. Cita news|lingua=en|titolo=Kiki Mordi: BBC Reporter Dropped Out Of School Over Sexual Harassment (Video)|url=https://www.withinnigeria.com/2019/10/07/kiki-mordi-bbc-reporter-dropped-out-of-school-over-sexual-harassment-video%7Ceditore=Within(չաշխատող հղում) Nigeria|data=7 ottobre 2019|accesso=8 ottobre 2019
  11. «Kiki Mordi». WomenLift Health (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 25-ին.
  12. «Interesting 5 facts about Kiki Mordi the sex for grade undercover journalist». Daily Times Nigeria. 2019 թ․ հոկտեմբերի 7. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.
  13. «KIKI MORDI'S "END POLICE EXTORTION NOW" PETITION GETS 1,000 SIGNATURES». Women of Rubies (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ փետրվարի 13. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 25-ին.
  14. Cita news|lingua=en|autore=Eshter Ijewere|titolo=KIKI MORDI’S “END POLICE EXTORTION NOW” PETITION GETS 1,000 SIGNATURES|url=http://womenofrubies.com/kiki-mordis-end-police-extortion-now-petition-gets-1000-signatures%7Ceditore=Women(չաշխատող հղում) of Rubies|data=10 febbraio 2017|accesso=8 ottobre 2019
  15. Cita news|titolo=Predatori in cattedra, il coraggio della giornalista Kiki Mordi|autore=Michela Iaccarino|url=https://www.ilfattoquotidiano.it/in-edicola/articoli/2020/06/17/predatori-in-cattedra-il-coraggio-di-kiki/5832650/%7Cpubblicazione=il(չաշխատող հղում) Fatto Quotidiano|data=17 giugno 2020|accesso=14 luglio 2021
  16. Cita news|titolo=UNILAG suspends Dr Boniface, lecturer caught on video sexually harassing ‘admission seeker’|url=https://www.premiumtimesng.com/news/headlines/356361-breaking-unilag-suspends-dr-boniface-lecturer-caught-on-video-sexually-assaulting-admission-seeker.html%7Cpubblicazione=The(չաշխատող հղում) Premium Times, Nigeria|data=7 ottobre 2019|accesso=15 luglio 2021|lingua=en.
  17. Cita web|titolo=Sex-for-admission: UNILAG suspends another lecturer, Dr Oladipo, caught in BBC video|url=https://www.sunnewsonline.com/sex-for-admission-unilag-suspends-another-lecturer-dr-oladipo-caught-in-bbc-video/%7Cpubblicazione=The(չաշխատող հղում) Sun Nigeria|data=8 ottobre 2019|accesso=15 luglio 2021|lingua=en
  18. «Senate re-introduces anti-sexual harassment bill». Premium Times Nigeria. 2019 թ․ հոկտեմբերի 9. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 9-ին.
  19. Iroanusi, QueenEsther (2020 թ․ հուլիսի 7). «Senate passes anti-sexual harassment bill». Premium Times. Վերցված է 2020 թ․ հուլիսի 7-ին.
  20. Desmond, Vincent (2019 թ․ փետրվարի 18). «The Trailer For the documentary film 'Life At The Bay' looks rather promising » YNaija». YNaija (բրիտանական անգլերեն). Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 25-ին.
  21. BellaNaija.com (2019 թ․ հոկտեմբերի 9). «Here's the Full List of Films Selected for AFRIFF 2019». BellaNaija (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 25-ին.
  22. Cita web|url=https://www.icfj.org/news/nigerian-journalist-wins-2020-michael-elliott-award-documentary-exposing-sexual-harassment-0%7Ctitolo=Nigerian(չաշխատող հղում) Journalist Wins 2020 Michael Elliott Award for Documentary Exposing Sexual Harassment in African Universities|autore=ICFJ|sito=International Center for Journalists|lingua=en|accesso=14 luglio 2021|data=8 dicembre 2020
  23. Cita web|titolo=2020 INTERNATIONAL EMMY® AWARDS NOMINEES FOR NEWS & CURRENT AFFAIRS ANNOUNCED|url=https://www.iemmys.tv/2020-international-emmy-awards-nominees-for-news-current-affairs-announced/%7Cdata=18 agosto 2020|accesso=15 luglio 2021|sito=International Emmy® Awards|lingua=en

Արտաքին հղումներ խմբագրել