Կիբերահաբեկչություն (ֆիլմ)

«Կիբերահաբեկչություն» (անգլ.՝ Cyberbully) ` hեռուստաֆիլմ, թողարկվել է 2011 թվականի հուլիսի 17-ին։ Ֆիլմը նկարահանվել է ABC Family-ի կողմից։ ABC Family-ը Seventeen Magazine ամսագրին տված հարցազրույցում ասել է, որ իրենք ֆիլմ են նկարահանել՝ ցուցադրելով առցանց վիրավորանքների խնդրի էությունը «delete digital drama» հանդիպման համար։ Ֆիլմը մի աղջկա մասին է, ով սոցցանցում նվաստացվում է դասընկերների կողմից[3]։ Ֆիլմը նկարահանվել է Մոնրեալում։

Կիբերահաբեկչություն
անգլ.՝ Cyberbully
Երկիր ԱՄՆ
 Կանադա[1]
Ժանրֆիլմ անչափահասների համար և դրամա
Թվական2011 և մայիսի 9, 2012[2]
Լեզուանգլերեն
ՌեժիսորCharles Binamé?[1]
ԴերակատարներԷմիլի Օսմենթ[1], Կելլի Ռոուեն[1], Jade Hassouné?[1], Քեյ Փանաբեյքեր[1], Meaghan Rath?[1], Jon McLaren?[1] և Nastassia Markiewicz?[1]
ՕպերատորՊիեռ Ջիլ
Նկարահանման վայրՄոնրեալ
Տևողություն88 րոպե
Պաշտոնական կայքէջ

Սյուժե խմբագրել

Ֆիլմը սկսվում է նրանով, որ Թեյլոր Հիլրիջը ծննդյան օրվա առթիվ մայրիկից նվեր է ստանում համակարգիչ։ Աղջիկը շատ ուրախ է, քանի որ մինչ այդ նա օգտվում էր մոր համակարգչից, ինչը անհարմարություններ էր ստեղծում։ Մայրը ամեն անգամ հետևում էր համացանցում այցելած աղջկա բոլոր էջերը։ Սակայն Թեյլորը շուտով գրանցվում է մի սոցցանցում և դառնում իր դասընկերների ծաղրի առարկան։ Դրա պատճառով նրա ընկերներից մեկը երես թեքեց նրանից, իսկ երկրորդ ընկերուհին՝ Սամանտան, դավաճանեց նրան՝ կեղծ էջ ստեղծելով համացանցում և ծաղրելով Թեյլորին ուրիշի անունով։

Հուսահատության մեջ Թեյլորը փորձում է ինքնասպան լինել, բայց նրա մայրն ու Սամանթան ժամանակին են կանխում են, իսկ Թեյլորին նյարդային խանգարման պատճառով տեղափոխում են հիվանդանոց։ Թեյլորի մայրը օգնության ձեռք է մեկնում դստերը և փորձում է համոզել երկրի կառավարությանը ստեղծել օրենք, որը հնարավոր կլինի վերահսկել սոցիալական ցանցերում վիրավորանքներն ու նվաստացումները[4]։

Դերերում խմբագրել

Դերասան Դեր
Էմիլի Օսմենթ Թեյլոր Հիլրիջ Թեյլոր Հիլրիջ
Ռոնդա Լուի Ժուն Բեքա Բեքա
Ռոբերտ Ռեդքոփ Քարեն Քելդոնե Քարեն Քելդոնե
Ռոբերտ Նեյլոր Էրիկ Հիլրիջ Էրիկ Հիլրիջ
Նաստիա Մարկիվեց Լինդսրի Ֆորդիս Լինդսրի Ֆորդիս
Միգան Րաթ Չեյն Մորթենսեն Չեյն Մորթենսեն
Քելի Ռոուեն Քրիս Հիլրիջ Քրիս Հիլրիջ
Քեյ Պանաբեյքեր Սամանտա Քելդոն Սամանտա Քելդոն
Ջոն ՄքԼարեն Սքոթ Օզսիկ Սքոթ Օզսիկ
Ջեյդ Հոսսոն Քալեբ Քալեբ

Քննադատների ընդունում խմբագրել

Ֆիլմը քննադատների կողմից արժանացել է դրական արձագանքների։ Ասում են, որ ֆիլմը շատ ուսանելի ու հետաքրքիր է ստացվել։ Common Sense Media-ն ֆիլմին տվել է 4 և 5 աստղ․ նշելով, որ «Կիբերահաբեկչությունը կարևոր խոսակցության թեմա է առցանց իրական կյանքի սպառնալիքների մասին»։

Ֆիլմն ինքնին հիմնված է սոցիալական ցանցերում առկա անանունության, իրավական բացերի, որոնք թույլ են տալիս կիբերհարձակման և սոցիալական ցանցերում ճնշումներ, հրատապ խնդիրների վրա[5]։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • 2011 թվականի հուլիսի 5-ին Շարլոտ Ռասը ստեղծեց Delete Tees-ը, որոնք հասանելի էին ամբողջ Միացյալ Նահանգներում։ Շապիկները սև էին, որի վրա սպիտակով գրված էր «Delete»։
  • Twitter-ի էջում կարելի է ստանալ «Twibbon», որը կոչ է անում դադարեցնել կիբերհարձակումըները[6]։
  • 2011 թվականի հուլիսի 14-ին ABC Family-ը կազմակերպեց հանրահավաք, որը կոչվում էր «The Rally to Delete Digital Drama» Գրինդլիում, Կալիֆորնիա։ Հանրահավաքին մասնակցել են Շեյ Միտչելը, Թայլեր Բլեքբորնը, Դարեն Կագասովը, Սքայլեր Սամուելսը, Գրեյ Դեյմոնը, Քեթի Լեկլերը, Վանեսա Մարանոն, Էմիլի Օսմենթը և այլք։ Էմիլի Օսմենտն անակնկալ է մատուցել և կատարել իր երգը, որը գրվել է հատուկ ֆիլմի համար։ Հանդիպման մասնակիցները նաև ինքնագրեր են ստորագրել[7]։

Դիտում խմբագրել

Cyberbully-ն իր պաշտոնական թողարկումից ի վեր հավաքել է 3,400,000 դիտում։ Այն առաջին հորիզոնականում էր հեռահաղորդակցման համար 20:00-22:00-ի ժամանակային հատվածում։ Այն դարձել է շաբաթվա թիվ 1 հեռուստաֆիլմը և 2010-2011 թվականների երկրորդ ամենադիտված հեռուստաֆիլմը[8]։

Երաժշտություն խմբագրել

Էմիլի Օսմենթը գրել է «Drift» երգը, որը հետագայում դարձել է ֆիլմի սաունդթրեքը։ Այն թողարկվել է 2011 թվականի հուլիսի 12-ին։ Ֆիլմում նույնպես հնչում են «Breathe Me» և «Perfect» երաժշտությունները։ Ֆիլմի սկզբում հնչում է երաժշտություն՝ «Portugal. The Man - Hip-Hop Kids»:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 CineTV (ֆր.)
  2. Internet Movie Database — 1990.
  3. «Cyberbully Movie | Askthejudge». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 1-ին.
  4. «Cyberbully (2011) (TV) — Synopsis». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 1-ին.
  5. «Cyberbully — Television Review». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 1-ին.
  6. «ABC Family — Cyberbully — blogs». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 1-ին.
  7. «ABC Family — Cyberbully — blogs». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 1-ին.
  8. «ABC Family Original Movie 'Cyberbully' is Week's No. 1 TV Movie Across Key Demos and No. 2 Movie of the 2010/11 Season in Females 12-34 — Ratings | TVbytheNumbers». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 5-ին.

Արտաքին հղումներ խմբագրել