Կետեններ
(Վերահղված է Կետենից)
Կետեն, կարբոմեթիլեն, CH2=C=0, չհագեցած օրգանական միացություն, կետենների շարքի առաջին անդամը։ Հալման ջերմաստիճանը՝ -134, 6 °C, եռմանը՝ -41 °C։ Թունավոր գազ է։ Կայուն է -80 °C-ում, 0°-ում կետենն ինքնաբերաբար դիմերվում է դիկետենի։ Շարժունակ ջրածնի ատոմ ունեցող միացությունների՝ ջրի, սպիրտների, թիոսպիրտների, ամինների, թթուների հետ առաջացնում է ացետիլացման նյութեր։ Հեշտությամբ միանում է ալդեհիդներին և կետոններին՝ առաջացնելով տեղակալված (Յ-պրոպիոլակտոններ։ Արդյունաբերության մեջ կետենը ստացվում է քացախաթթվի կամ ացետոնի ջերմային քայքայմամբ՝ a--հալոգենկարբոնաթթուների հալոգեն անհիդրիդներից հալոգեն պոկելով Zn RR՝ C=C=0+ZnX2։ Կիրառվում է ացետիլթաղանթանյութի, p-պրոպիոլակտոնի, քացախաթթվի անհիդրիդի և այլ նյութերի ստացման համար։
Տես նաև
խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 389)։ |