Կեչուտի ջրամբար
Կեչուտի ջրամբար, Ջերմուկի ջրանբար[1], ջրամբար Հայաստանի Վայոց Ձորի մարզում՝ Ջերմուկ քաղաքի և Կեչուտ գյուղի մոտ՝ Արփա գետի վրա։
Կեչուտի ջրամբար | |
---|---|
![]() | |
Տեսակ | ջրամբար |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Վայոց Ձորի մարզ |
ԲԾՄ | 1920 մետր |
Խորություն | 20 մետր |
Մակերես | 145 հեկտար |
Ծավալ | 0,023 կմ³ |
Աշխարհագրական տեղադրություն | Արփա |
Ձևավորում | 1980 |
![]() | |
![]() |
Ջրամբարի շինարարական աշխատանքները սկսվել են 1967 թվականին։ Պատվարը քարալիցքային է՝ մոտ 50 մ բարձրությամբ, 230 մ երկարությամբ։ Ընդհանուր ծավալը 22, 5 միլիոն մ³ է, օգտակար ծավալը՝ 3, 5 միլիոն մ³, հայելու մակերեսը՝ 1, 2 կմ²[2]։ Սնվում է Արփա գետից և մթնոլորտային տեղումներից։ Կեչուտի ջրամբարը «Արփա-Սևան» հիդրոտեխնիկական կառույցի գլխային հանգույցն է, որից սկիզբ է առնում դերիվացիոն (ջրաթեք) թունելը։
ՊատկերասրահԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 3 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 94 — 992 էջ։
- ↑ Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 69 — 150 էջ։
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կեչուտի ջրամբար կատեգորիայում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 384)։ |