Կենտրոնական քաղաքային հիվանդանոցի շենք (Ազով)

Կենտրոնական քաղաքային հիվանդանոցի շենք (ռուս.՝ Здание Центральной городской больницы), տեսարժանություն ՌԴ Ռոստովի մարզի Ազով քաղաքի Իզմայլովի փողոց, 58 հասցեում[1]։

Կենտրոնական քաղաքային հիվանդանոցի շենք
Տեսակշինությունների համալիր և հիվանդանոց
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԱզով
Հիմնադրված է1890
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն

խմբագրել

1890-ական թվականների վերջում տեղեկություն էր տարածվել այն մասին, որ Ազովի քաղաքային դուման որոշել է հիվանդանոց կառուցել ըստ ինժեներ Սոկոլովի մշակած նախագծի։ Շինարարությունը ղեկավարել է վաճառական Սիրովատսկին։ Ժամանակի ընթացքում գաղափարը կյանքի կոչվեց, և քաղաքի ծայրամասերում հայտնվեց հիվանդանոցային երկու շենք։ Հիվանդանոցում բուժման հնարավորություն ստանալու համար անհրաժեշտ էր վճարել, բայց եղել են նաև բացառություններ. օրինակ, հիվանդանոցում կար 5 անվճար մահճակալ, և բուժման միջոցներy ստացվում էին Սեմյոնկինայի ժառանգությունից։ Այս կինը կտակել էր տարեկան 5 հազար ռուբլի հատկացնել հիվանդատեղեր պահելու համար։ Բժիշկներն Ազովում շատ չէին, պատմությունը պահպանել է տեղեկություններ նրանցից միայն երկուսի մասին. հայտնի են բժիշկ Ֆաբիան Նատանովիչ Գուվարին, որը եղել է հիվանդանոցի ղեկավարը, և բժիշկ Ալեքսանդր Ալեքսանդրովիչ Կրավցովը[1]։

XIX դարի վերջին հիվանդանոցը տեղավորված էր փոքր չափերի շենքում, որը նախատեսված էր 20 մահճակալի համար։ Բացի դրանից, հիվանդանոցում իրականացվել է հիվանդների ամբուլատորային ընդունելություն[2]։

1911 թվականի դրությամբ Ազովի հիվանդանոցում կար կանանց 5 և տղամարդկանց 10 հիվանդասենյակ, իսկ 1940-ական թվականներին այստեղ գտնվել են ռազմական հոսպիտալներ։ Պատերազմի ավարտից հետո, բժիշկներին հիվանդներին այցելելու և հիվանդներին հիվանդանոց հասցնելու հնարավորություն ստեղծելու համար հաստատությանը հատկացվել է մի քանի ձի և երկու սայլ[2]։

1955 թվականի սեպտեմբերին հիվանդանոցը դարձավ ինքնուրույն հաստատություն, որը կարող էր տեղավորել 135 մահճակալ։ Հիվանդանոցի կազմում էին վիրաբուժական, թերապևտիկ, մանկական և ծննդաբերական բաժանմունքները։ Վիրաբուժական բաժանմունքի վարիչը 1956 թվականին դարձել է Վասիլի Միխայլովիչ Կոնդաուրովը, որը 1977 թվականին դարձել է ՌԽՖՍՀ վաստակավոր բժիշկ[2]։

1956 թվականին քաղաքային հիվանդանոցի կարիքների համար հատկացվել է առաջին սանիտարական ավտոմեքենան, բացվել է շտապօգնության առաջին կետը։ 1960-ական թվականներին հիվանդանոցը դարձել է ավելի ժամանակակից հիմնարկ։ Այն ուներ կլինիկական լաբորատորիայով պոլիկլինիկական բաժանմունք, ֆիզիոթերապևտիկ բաժանմունք, ռենտգենի կաբինետ։ Սկսել է գործել մանկական պոլիկլինիկական բաժանմունքը, բժշկական և բուժակային կետերը։ Մեր ժամանակներում այդ շենքերը զբաղեցնում են շտապօգնության բաժանմունքը, հակատուբերկուլյոզային դիսպանսերը և սրտաբանական բաժանմունքը[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել