Կենտրոնական մարզադաշտ (Բաթում)

Կենտրոնական մարզադաշտ, բազմաֆուկցիոնալ նախկին մարզադաշտ Վրաստանի Բաթում քաղաքում։ Հիմնականում օգտագործվել է ֆուտբոլային խաղերի համար և եղել Բաթումի «Դինամո» ակումբի տնային մարզադաշտ։ Մարզադաշտը կառուցվել է 1935 թվականին (այլ տվյալներով 1925 թվականին, վերակառուցվել է 1936 թվականին[2])՝ որպես Բաթումի մերձծովյա բուլվարի մաս։ Վերակառուցումից հետո մարզադաշտն ունեցել է 18 600 նստատեղեր[3], որը 4000-ով ավելի քիչ էր, քան նախկինում։ Բաթումի մեղմ կլիմայի պատճառով մարզադաշտն օգտագործվել է ԽՍՀՄ հավաքականների կողմից՝ բացօդյա մարզումներ իրականացնելու նպատակով[2]։

Կենտրոնական մարզադաշտ
Տեսակմարզադաշտ
ՏեղագրությունԲաթում
Երկիր Վրաստան[1]
Տարողություն18 000
Տնային թիմFC Dinamo Batumi?
Քարտեզ
Քարտեզ

2007 թվականին մարզադաշտն ամբողջությամբ քանդվել է[4][5]՝ Սև ծովի ափագծով Kempinski հյուրանոցների ցանցի շինարարության համար։ Հին մարզադաշտի փոխարեն նախատեսվում էր կառուցել օլիմպիական սպորտային համալիր, ներառյալ 35 000 հանդիսատեսի համար նախատեսված մարզադաշտ, փակ սպորտային արենա, լողավազան, ավտոարշավների մրցուղի և հյուրանոց։ Նախագծի ֆինանսավորման 1,2 միլիոն դոլար հատկացումն իրականացվել է միայն 2012 թվականին, սակայն նույն տարում նախագիծը սատարող Միխայիլ Սահակաշվիլու կառավարությունը պարտվել է, իսկ աշխատանքները դադարեցվել են։ 2015 թվականին նախագիծն ստացել է Աջարիայի կառավարության հավանությունը, սակայն փոփոխվել է մարզադաշտի տարողությունը՝ հասցնելով այն 20 000-ի, որը համապատասխանում էր ՈւԵՖԱ-ի չափանիշներին։ Նախագծի քննադատները նշում են, որ, չնայած այդպիսի մարզադաշտը համապատասխանում է ՈւԵՖԱ-ի չափանիշներին, գործնականում տարվա մեկ եզրափակիչ խաղ անցկացնելու համար[6] անհրաժեշտ է առնվազն 35 000 նստատեղ ունեցող մարզադաշտ, որի կառուցման և պահպանման ծախսերը, երբեք չեն ապահովվի[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. GeoNames — 2005.
  2. 2,0 2,1 Nino Inaishvili. «Development of Batumi Historic Boulevard – New Reality and Challenges for Civil Society». rcchd.icomos.org.ge. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 21-ին.
  3. «World Stadiums - Stadiums in Georgia». web.archive.org. 2008 թ․ հունվարի 25. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 21-ին.
  4. «Tsentraluri Stadioni - Soccerway». nr.soccerway.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 21-ին.
  5. Локо, Торпедо и немножко Динамо — GROUNDHOPPING RUSSIAN TEAM
  6. Եթե այդպիսի խնդիր չկա, ապա մարզադաշտը կարող է ունենալ ոչ ավելի քան 8000 նստատեղ։
  7. Tedo Jorbenadze, Nino Shonia (2018 թ․ ապրիլի 16). «Huge Budget For A Not-So-Huge Stadium | iFact.ge» (անգլերեն). www.ifact.ge/en. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 21-ին.