Կենդանի ծիածան
«Կենդանի ծիածան» (ռուս.՝ «Живая радуга»), 1982 թվականի խորհրդային մանկական ֆիլմ[1][2], որը նկարահանել ռեժիսոր Նատալյա Բոնդարչուկը Նիկոլայ Նոսովի «Ուրախ ընտանիք» (ռուս.՝ «Весёлая семейка») պատմվածքի հիման վրա։
Կենդանի ծիածան ռուս.՝ Живая радуга | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Թվական | 1982 |
Ռեժիսոր | Նատալիա Բոնդարչուկ |
Սցենարի հեղինակ | Եվգենի Միտկո |
Կինոընկերություն | Յալթայի կինոստուդիա |
Տևողություն | 67 րոպե |
Սյուժե
խմբագրելՖիլմը պատմում է առաջին դասարանցիներ Միշայի և Կատյայի մասին, որոնք մեքենայի անիվների տակ իրենց սիրելի բադի՝ Չեռնուշկայի զոհվելուց հետո որոշում են փրկել ապագա բադիկներին և ինկուբատոր են սարքում։
Դերերում
խմբագրել- Ռոմա Գեներալով - Միշկա
- Եկատերինա Լիչևա - Կատյա
- Լիզա Վոլկովա - Մայա
- Նատալյա Բոնդարչուկ - Մարիա Սերգեևնա, բնագիտության ուսուցչուհի
- Իննա Մակարովա - Լյուդմիլա Պետրովնա, զոոոտեխնիկ
- Նիկոլայ Բուրլյաև - Նիկոլայ Իվանովիչ, Միշայի հայրը
- Ալյոնա Բոնդարչուկ - Միշայի մայրը
- Ստեֆանիա Ստանյուտա - Միշայի տատը
- Արնիս Լիցիտիս - վարորդ
Քննադատություն
խմբագրելՃիշտ ըմբռնումը, որ երեխան ապագա քաղաքացի է, Ն. Բոնդարչուկին թույլ է տվել «Կենդանի ծիածան» ֆիլմում երեխաներին հետաքրքիր և բովանդակալից կերպով պատմել բնության և նրա առջև նրանց պատասխանատվության մասին։
Բնօրինակ տեքստ (ռուս.)Верное понимание того, что ребёнок — это будущий гражданин, позволило Н. Бондарчук в фильме «Живая радуга» интересно и содержательно рассказать детям о природе и об их ответственности перед ней.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Կենդանի ծիածան» ֆիլմը kinopoisk.ru կայքում
- ↑ «Կենդանի ծիածան» ֆիլմը kino-teatr.ru կայքում
Աղբյուրներ
խմբագրել- Добровольская Ирина — О доброте и красоте (О худож. фильме «Живая радуга») // Кино (Рига, Латвия), № 8, 1983
- На съёмочной площадке Катя Лычева (Об участии в фильмах «Живая радуга» и «Детство Бемби»: Рассказывают режиссер и оператор) // Советская молодежь, 1986
- Живая радуга // Домашняя синематека: отечественное кино 1918—1996. — М.: Дубль-Д, 1996. — 520 с. — стр. 145
- Живая радуга // Советские художественные фильмы: 1982—1983. — М.: Нива России, 1999. — стр. 48
- Живая радуга // Киностудия им. М. Горького