Կենդանիների բարեկեցությունը և իրավունքները Հայաստանում

Կենդանիների բարեկեցությունը և իրավունքները Հայաստանում, ոչ մարդկային կենդանիների (Non-human) վերաբերյալ օրենքների և վերաբերմունքի ամբողջություն Հայաստանում։

ՕրենսդրությունԽմբագրել

«Փրո փոուզ» կենդանիների բարեկեցության բարեգործական կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Նարե Արամյանի խոսքով, Հայաստանում կենադանիների իրավունքները պատշաճ կերպով պաշտանված չեն[1]։ 2013 թվականի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում կենդանիները պաշտպանված են օրենքի ընդամենը մեկ կետով՝ ՀՀ վարչական իրավախատումների մասին օրենսգրքի 92 հոդվածով (Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը)[2][3].

Հոդված 92. Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը

Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, որը հանգեցրել է դրանց ոչնչացման կամ խեղման, ինչպես նաև կենդանիներին խոշտանգելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` ութսունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով։

(92-րդ հոդվածը փոփ. 02.09.93 ՀՕ-79, 11.12.02 ՀՕ-495-Ն)

Լրատվամիջոցների հաղորդմամբ, Հայաստանում կենդանիների իրավունքները պաշտպանող միայկ այդ հոդվածով երբևէ որևէ գործ չի հարուցվել, իսկ որպես պատիժ սահմանված է միայն տուգանք, այն դեպքում երբ կենդանապաշտպան զարգացած այլ պետություններում նմնա դրսևորումների համար սահմանված է քրեական պատասխանատվություն[2]։

«ProPaws» բարեգործական միության նախագահ Նարե Արամյան խոսքով 2013 թվականի դրությամբ Հայաստանում չկա կենդանապաշտպան որևէ իրավաբան-մասնագետ[2]։

Կենդանիների պաշտպանության մասին ՀՀ օրենքի նախագիծԽմբագրել

Հայտնի է, որ արդեն 2013 թվականի դրությամբ ProPaws բարեգործական միությունը մշակել է «Կենդանիների պաշտպանության մասին» եւ «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» ՀՀ օրենքը, որը նախատեսում լուրջ պատիժներ, այդ թվում՝ քրեական[2], սակայն այն մինչ օրս Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի կողմից չի ընդունվել[4]։

Փրօ Փօզ Հայաստանի ներկաեացուցիչ Նարե Արայանի խօսքով, օրենքի նախագիծը արդեն ներկայացված է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողով։ Փրօ Փօզ Հայաստանի ներկաեացուցիչ Նարե Արամյանի խոսքով՝ օրենքի նախագիծը կազմվել է կենդանիների 5 ազատությունների շուրջ ձևավորված դրույթներով. կենդանիների նկատմամբ վերաբերմունքի, տարբեր գործողություններ կատարելու, սննդի, ջրի, շարժման։ Արամյանի խոսքով, օրինագծում անդրադարձ կա նաև գիտական հետազոտություններում օգտագործվող՝ փորձարարական կենդանիների, վայրի և մշակութային միջոցառումների ժամանակ օգտագործվող՝ կրկեսի, կենդանաբանական այգու, շրջիկ կրկեսների կենդանիներին[2]։

Դինգո թիմ կազմակերպության համակարգող Գոհար Մանուշակյանի խոսքով, 2016 թվականին կազմակերպությունը ՀՀ ԱԺ պատգամավորներից մեկին օրենքի ընդունման հետ կապված փաթեթ էր առաջարկել, սակայն այն համընկավ Ապրիլյան պատերազմի հետ և «այդ ընթացքում աչքաթող արվեց և շարունակություն չեղավ»։ Մանուշակյանի խոսքով, Դինգո թիմի վերջին բողոքի ակցիայի ժամանակ իրենք ներկայացրել են 3000-ից ավել ստորագրություններ, որոնք դեմ են կենդանիների սպանդին։ Փաթեթը ներկայացվել է նաև ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին[4]։

Կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքի քրեականացումԽմբագրել

2019 թվականի ապրիլի 4-ին ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտնել է, որ իրենց խմբակցությունը կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրենքի նախագիծը ԱԺ-ում դնում է շրջանառության մեջ[5]։

Կենդանիների իրավունքների պաշտպանության ընկալումը ՀայաստանումԽմբագրել

Բնապահպան Սիլվա Ադամյանի խոսքով, այսօր Հայաստանում «երբ խոսում ես կենդանիների պաշտպանության մասին, անլուրջ վերաբերմունք է մարդկանց մոտ ձևավորվում, ինչը բերել է այդ անտարբերությունը[6]։

Կենդանիների օգտագործումը սննդի մեջԽմբագրել

Կենդանիների օգտագործումը հագուստի համարԽմբագրել

Կենդանիների օգտագործումը հետազոտությունների համարԽմբագրել

Կենդանապաշտպան գործունեությունԽմբագրել

Այսօրվա Հայաստանում կենդանապաշտպան գործունեությունը զարգացած է շատ թույլ՝ ինչպես պետական մակարդակով, այդպես էլ հասարական։ Չնայած այդ փաստին, Հայաստանում գործում են մի շարք կենդանապաշտպան կազմակերպություններ, որոնցից գրեթե ամենահայտնին է Դինգո թիմ կազմակերպությունը։

Կենդանիների պաշտպանության միջազգային օրվա՝ հոկտեմբերի 4-ի կապակցությամբ Երևանում պարբերաբար անցկացվում են մի շարք միջոցառումներ[7]։

Կենդանիների իրավունքների խախտման ռեզոնանսային դեպքերԽմբագրել

Ռեստորանում արջերին անազատության մեջ պահելըԽմբագրել

2017 թվականին բրիտանական Daily Mail պարբերականը անդրադարձել է Հայաստանում կենդանիների իրավունքների խախտմանը։ Պարբերականն անդրադարձել է Հայաստանում մասնավոր վայրերում սարսափելի պայմաններում պահվող արջերին, որոնք ստիպված են իրենց ամբողջ կյանքն անցկացնել փոքր վանդակներում՝ իրենց տերերին ու այցելուներին զվարճացնելու համար[1][8]։ Արամյանի խոսքով, Հայաստանում հենց արջերն ու արջի քոթոթներն են այս վիճակում ավելի հաճախ հայտնվում ու սա առաջին դեպքը չէ, երբ միջազգային կազմակերպությունները արձագանքում են Հայաստանում կենդանիների իրավունքների ոտնահարմանը։ Արամյանը նշում է. «սակայն ինչպես տեսնում եք՝ մինչև այսօր ոչ Գյումրիի կենդանաբանական այգում է փոփոխություն տեղի ունեցել, ոչ էլ այս դեպքում կլինի։ …Նման գաղտնի, թաքնված կենդանաբանական այգու առկայությունը բացահայտելու դեպքում ոչ միայն ձերբակալվում են տերերը, այլ նաև կենդանիները միանգամից օտարվում են նրանցից»[1]։

Թափառող շների խնդիրը և կենդանիների իրավունքների խախտումըԽմբագրել


ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Հայաստանում կենդանիների իրավունքների պաշտպանության մասին խոսելն անիմաստ է». Նարե Արամյան
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Հայաստանում կենդանիներին օրենքի մեկ կետ է պաշտպանում. Նախադեպ չկա
  3. Հայաստանի Հանրապետության Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրք
  4. 4,0 4,1 «Թափառող շների հետ կապված խնդիրը կլուծվի Կենդանիների պաշտպանության մասին օրենքի ներդրմամբ. Գոհար Մանուշակյան (տեսանյութ)»։ Արխիվացված է օրիգինալից 2022-02-11-ին։ Վերցված է 2017-12-17 
  5. ԲՀԿ-ն կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրինագիծ է դրել շրջանառության մեջ
  6. «Կենդանիների պաշտպանության հարցով օրենսդրական, իրավակիրառական ծրագրերի դաշտում որևէ դրական փոփոխություն չենք գրանցել. բնապահպաններ (տեսանյութ)»։ Արխիվացված է օրիգինալից 2022-02-11-ին։ Վերցված է 2017-12-17 
  7. Կենդանիների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ. Հայաստանում կենդանիների վերաբերյալ օրենսդրություն չկա
  8. Starving bears beg for scraps as they are forced to watch families dine at a riverside restaurant in Armenia (անգլ.)