Դինգո թիմ, Հայաստանում գործող կենդանապաշտպան կազմակերպություն։ Կազմակերպության նախագահն է Օվսաննա Հովսեփյանը[1]։

Դինգո թիմը կազմված է բացառապես կամավորներից՝ կենդանասեր մարդկանցից, ովքեր օգնում են անտուն կենդանիներին տարբեր ոլորտներում։ Կազմակերպության միակ բյուջեն նվիատվություններն են և այն չի ֆինանսավորվում որևէ կառույցի կողմից։

Նպատակներ խմբագրել

Կազմակերպության հիմնական նպատակն է կենդանիների համար տուն գտնելը, ինչպես նաև ձևավորել այն մշակույթը, որ մարդիկ գնելու փոխարեն կենդանի որդեգրեն[1]։

Պատմություն խմբագրել

Կազմակերպությունը սկզբում կոչվում էր «Դինգո կենդանասերների խումբ», բայց հետո, ինչպես պատմում է կազմակերպության նախագահ Օվսաննա Հովսեփյանը, անդամների մեջ հասունացավ «թիմ» բառը, որ իրենք կոչեցին կազմակերպությունը «Դինգո թիմ»[2]։

Գործունեություն խմբագրել

Կազմակերպությունը զբաղվում է անտուն կենդանիների շտապ օգնությամբ (փողոցում մնացած ծանր վնասված, անօգնական կենդանիներին բուժօգնությամբ), անտուն ձագուկների որդեգրմամբ, կենդանիների ստերջացմամբ այն բակերում, որտեղ բնակիչները կենդանուն խնամում են և ցանկանում են, որ կենդանին մնա իրենց բակում, կորած ընտանի կենդանիներին գտնելով, դպրոցներում և մանկապարտեզներում կրթական ծրագրի իրականացմամբ, կենդանիների նկատմամբ լավ վերաբերմունքի մշակույթի զարգացմանն ուղղված միջոցառումների կազմակերպմամբ։

2011-2013 թվականների ժամանակահատվածում «Դինգո» թիմի շնորհիվ 1200 կենդանի է որդեգրվել, վեց հարյուր կենդանի բուժում է ստացել[3]։

Ծանոթագրություններ խմբագրել